Ընթացիկ համար#44/2026
ACNIS reView

Վերլուծական

Վերլուծական

Տավուշյան թնջուկ. Ոսկեպարում կբացվի պատերազմի պատուհա՞ն…

«Հայացք Երեւանից» պարբերականի նախորդ թողարկման մեջ անդրադարձ կար վերջին օրերին Տավուշում տեղի ունեցող մտահոգիչ գործընթացներին: Սակայն թեման բավական բազմաշերտ ու տարողունակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ կարիք ունի ավելի համապարփակ լուսաբանման, ուստի եւ կփորձենք այն ամբողջացնել: Բայց նախ՝ մի փոքր հակիրճ հիշեցում առ այն, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում, որը ռազմական փորձագետների գնահատմամբ՝ ՀՀ-ի ամենից դժվարխոցելի բնագծերից է: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս խոսել հաղթողի դիրքերից ու պահանջել սահմանային 4 գյուղ՝ անհիմն պնդելով, թե…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ինքնախաբեության հայկական քաղաքականությունը

Ոչ ոք չի կարող փրկվել, եթե չգիտի փրկության ճիշտ ճանապարհը: Իսկ եթե ներքուստ համոզված է, որ իրեն առաջարկվող ճանապարհը կեղծ է, ապա ինքն է իր դատավորը։ Ո՞ր ճանապարհով է այսօր գնում Հայաստանը։ Միգուցե սա իսկապե՞ս փրկության տանող ճանապարհն է: Ի վերջո, շատերը հենց այդպես են մեզ հավատացնում։ Արժե համառոտ նկարագրել հայկական քաղաքականության էությունը։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ընդդիմությունը եւ հասարակությունը

Հետպատերազմյան գրեթե երեքուկես տարում Հայաստանի տիտղոսակիր ընդդիմությանը չհաջողվեց ոտքի հանել հասարակության ավելի լայն զանգվածներ՝ երկիրը կործանման տանող ազգադավ իշխանությանը հեռացնելու եւ նոր ազգային վարչակարգ կազմավորելու համար: Մի քանի ապարդյուն փորձերից հետո ընդդիմությունը՝ ի դեմս ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների, առժամանակ դադարեցրեց պայքարի փողոցային մարտավարությունը եւ վերադարձավ խորհրդարան: Շատ չանցած, կրկին աշխուժացան հրապարակն ու փողոցները՝ հանրահավաքներ, քայլերթեր, նույնիսկ քաղաքացիական անհնազանդության, դասադուլի գործողություններ, հրաժարականի կտրուկ պահանջներ, եւ……

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանին հեռացնելը Ռուսաստանի համար օրերի գործ է

Մեր ընդդիմությունը զարմանում եւ զայրանում է,- դա հրապարակավ չի արտահայտվում,- թե ինչու Մոսկվան չի աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց հովանու տակ գործող ուժերին եւ, վերջնարդյունքում, իշխանափոխություն չի իրականացնում Հայաստանում:

· Թաթուլ Հակոբյան

Վերլուծական

Արցախը իշխանության բկին մնացած ոսկոր է

Անցած փետրվարի 20-ին բոլորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-րդ տարին: 1988-ի այդ օրն արցախահայությունը ԽՍՀՄ գործող օրենսդրության հիման վրա որոշում կայացրեց դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից եւ միավորվել Հայաստանին՝ վերականգնելով պատմական արդարությունը: Շարժումը մաքառումների ու հաղթանակների փառավոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Ղարաբաղյան շարժման երեսնամյա «կապիտալը», սակայն, շատ արագ սկսեց մսխվել, երբ 2018-ին փողոցից իշխանության եկավ «թավշյա» կոչված քաղաքական արհավիրքը: Ավելի հեռատեսների սուր աչքը միանգամից նկատեց. «Սրանք եկել են Արցախը թուրքին…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Նիկոլը գնում է Եվրոպա

Հին, բարի ժամանակներից եկող մի զվարճապատում կա. քաղաքի ափամերձ զբոսայգում աղքատ մի մարդ մոտենում է լաստանավորդին՝ խնդրելով իրեն անցկացնել գետի մյուս ափը: Լաստանավորդն անվանում է ծառայության գինը: Մարդը խոստովանում է, որ փող չունի: Եվ լաստանավորդն ասում է. «Եթե փող չունես, ի՞նչ տարբերություն քեզ համար՝ գետի այ՛ս ափին ես, թե՝ ա՛յն»: Սույն միտքը պրոյեկտելով իշխանության՝ արտաքին քաղաքական գծի փոփոխության գնալու մտադրության վրա, փորձենք հասկանալ՝ եթե պետությունը չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ, հեռահար նպատակ, հստակ սկզբունքներ, ապա ո՞րն է տարբերությունը՝ Հյուսիսի՞ «ափին» լինել, թե՝…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Անտարբերության համախտանիշ. լաոն զարթնո՞ւմ է…

Վերջին շրջանում ով չի ալարում՝ քննադատում է հասարակության մեջ առկա ապատիկ վիճակը: Եվ այդ քննադատությունն անհիմն չէ. մարդկանց, արդարեւ, համակել է տեղի ունեցող դեպքերի, հակոտնյա երեւույթների, պետությանը եւ անձամբ իրենց ընտանիքներին սպառնացող վտանգների նկատմամբ խորն անտարբերության նիրհը: Երկրին եւ ժողովրդին հասցեագրված արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց հանդեպ հայ հասարակության վերաբերմունքն անհասկանալիորեն համարժեք չէ, հետեւանք են մեկ անձի ապիկար կառավարման, եւ այդ անձը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է, ով, փաստորեն, անվտանգային առումով մսխեց հետպատերազմյան ավելի քան…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ներթիմային խլրտումներ. իշխանական բուրգը ճա՞ք է տալիս…

Որքան էլ առաջին հայացքից կուռ ու անսասան թվա ճակատագրերով միմյանց կապված համախոհների թիմը, որոնք միասին որոշակի ճանապարհ են կտրել-անցել՝ հայտնվելով իշխանության բաղձալի կատարին, միեւնույն է, միշտ գալիս է մի ժամանակ, երբ խլրտումն ընկնում է զինակիցների շարքերը, ինչպես ժանգը՝ խոնավ երկաթեղենի: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց արդյունքը դրանից չի փոխվում. ոմանց ակնկալիքներն են մնացել չբավարարված, ոմանցից բախտն է ուղղակի երես թեքել, իսկ շատերն էլ դարձել են իրենց իսկ չափազանցված ինքնագնահատանքի զոհը: Հաջողությունը հատուկենտ երջանիկների է բաժին հասել:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ալիեւը լքում է եվրակառույցները, սակայն կամուրջները չի այրում

Երեւում է՝ Եվրոպայի հետ Ադրբեջանի գործերը թարսվել են: Ուզածն ստանալուց հետո Ալիեւն այլեւս խույս է տալիս արեւմտյան հարթակներից եւ նոր սիրախաղեր է սկսում ՌԴ-ի հետ: Ամեն դեպքում Ադրբեջան-Եվրոպա քաղաքակիրթ, անաղմուկ ապահարզանը չստացվեց: Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշեց մեկ տարով կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, որն այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն կանոնակարգային իր պարտավորությունները կատարելու դեպքում։ Առաջարկությունը Սոցիալիստների, դեմոկրատների եւ կանաչների խմբակցության ներկայացուցիչ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեինն էր:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Բաքուն հստակեցնում է ստանալիքը, Երեւանը չտեսնելու է տալիս

Հունվարի 10-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հնչեցրած ռազմատենչ ուղերձները պարզկա երկնքում պայթած ամպրոպի ազդեցություն ունեցան: Ի՞նչ էր ճամարտակում փետրվարի 7-ին նախագահական արտահերթ ընտրությունների գնացող՝ Ադրբեջանի բռնապետը: Ասել, թե իր երկրի զանգվածային լրատվամիջոցներին նրա տված հարցազրույցը զուտ նախընտրական քարոզարշավի ծիրում է՝ նշանակում է կամ նսեմացնել, չտեսնելու տալ հայտարարություններում առկա լրջագույն սպառնալիքները, կամ փորձել արդարացնել դրանց նախահարձակ բնույթին համարժեք արձագանքելու՝ սեփական անկարողությունը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Եկեղեցի եւ իշխանություն. Փաշինյանը վախենում է եկեղեցու ստվերից

Արդեն ավելի քան ակնհայտ է, որ գործող իշխանության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջրերը մեկ առվով չեն գնում: Երկրի երկու կարեւոր հաստատությունների միջեւ անհամերաշխության, երկպառակության որոմը գլուխ էր բարձրացրել դեռ 2018-ի «թավշյա» իշխանափոխությունից հետո, երբ որոշ ժամանակ անց պարզվեց, որ փողոցից եկած ՔՊ-ական «անհայրենիքներն» առաջնային կարգով խոցելիք երեք նշանակետ ունեն՝ եկեղեցի, բանակ, դպրոց: Սրանք պետությունը ներսից թուլացնելու երեք հիմնասյուներն են, որոնց քանդման գործընթացը հետեւողականորեն շարունակվում է մինչեւ օրս:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իլհամի սիրտը «Արեւմտյան Ադրբեջան» է ուզում…

Նախորդ վերլուծականում «Հայացք»-ը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության հենքին ներկայացրել էր Արցախի եւ նրա շուրջ ծավալված իրավիճակը՝ խոստանալով հաջորդիվ անդրադառնալ ՀՀ-ում առկա նմանատիպ զարգացումներին՝ մասնավորապես գոյութենական սպառնալիքներին, որոնց այսօր բախվել ենք գործող իշխանությունների անխոհեմ, ոչ արհեստավարժ, եթե կուզեք՝ ազգադավ քաղաքականության պատճառով:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իլհամը թող հույս չփայփայի, թե Արցախի թեման փակված է. ՔՊ-ն՝ նույնպես

Կան մեծաքանակ չլուծված հիմնախնդիրներ, անորոշություններ, մարտահրավերներ, որոնց ծանր բեռով թեւակոխում ենք Կանաչ վիշապի տարին՝ 2024 թվականը: Խնդիրների խնդիրը, անտարակույս, Արցախն է, որը Պրահայում հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հանձնվեց Ադրբեջանին՝ վտանգելով բուն Հայաստանի Հանրապետության գոյությունը, ինչից ժամանակին զգուշացնում էին հեռատես հայ ռազմական գործիչները, եւ ինչն արդեն հետին թվով չի բացառում նույնիսկ Փաշինյան-ազգադավը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Գերիները

Խիստ արդիական մի հարց. ի՞նչ պետք է անի պետությունը, եթե իր հանդեպ թշնամաբար տրամադրված մեկ այլ պետություն ոչ պատերազմական պայմաններում գերեվարում է իր քաղաքացիներին, պահում կալանքի տակ, ապա մատից ծծած դատական գործեր բացելով՝ առաջադրում կեղծ մեղադրանքներ եւ բոլորովին անմեղ մարդկանց դատապարտում երկարաժամկետ բանտարկությունների: Կոնկրետ դեպքում խոսքը, ինչպես ճիշտ կռահեցիք, Արցախի՝ տարբեր տարիների ռազմաքաղաքական ղեկավարության այն ութ ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հակարիի անցակետից գերեվարված քաղաքացիական անձանց մասին է, որոնք արդեն երկուսուկես ամիս հածում են Բաքվի բանտերում՝ ենթակա կտտանքների ու…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Արտահերթ ընտրությունները եւ ՔՊ-ի խորտակվող նավը

Վերջին ամիսներին Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում հաճախադեպ են դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայի լուսաբանումները: Զանգվածային լրատվության միջոցների տեղեկացմամբ՝ իշխանություններն այս օրերին շահագրգռությամբ քննարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հարցը՝ նպատակ ունենալով այդկերպ ամրապնդել իրենց դիրքերը իշխանական բուրգում:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանությունը հանրությանն ընտելացնում է Արցախի կորստին

Սեպտեմբերի 19-20-ը Արցախին պատուհասած մեծագույն աղետից հազիվ երկուսուկես ամիս անց ՀՀ-ում հետաքրքիր միտումներ են նկատվում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել հասարակությանը Արցախի կորստին ընտելացնելու (ադապտացնելու) ակտիվ գործընթաց: Անգամ ամենաարդիական հարցը, թե կվերադառնա՞ն արդյոք արցախցիներն իրենց տները, մղվել է հետնախորշ: Երբ բռնի տեղահանման ցավը դեռ թարմ էր, երկու տեսակետ էր շրջանառվում՝ ոմանք վերադարձը իրատեսական էին համարում, մյուսները՝ երեւակայածին մտքի արգասիք, պատրանք: Եվ ոչ ոք չէր էլ ենթադրում, որ շատ չանցած՝ թեման կարող է, ընդհանրապես, դուրս մնալ օրակարգից: Բայց եղավ այն, ինչ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանը եւ խաղաղությունը. բառախաղային դեգերումներ

Նախորդ մի քանի հրապարակումներում «Հայացք»-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ստերին, չիրականացված խոստումներին, բառախաղերին, այլեւայլ ձեռնածություններին՝ հակադարձելով նրա թիմի որդեգրած քաղաքականությանը, ցույց տալով, որ նման արկածախնդրություններով ու ստերով երկիր չեն կառավարի, այլապես օրերից մի օր կամ ստերը կվերջանան, կամ՝ երկիրը: Ցավոք, երկրորդ տարբերակի հավանականությունը մեզանում ավելի մեծ է, քանի որ Փաշինյանի մանիպուլյացիաների շտեմարանը, ինչպես հավաստում է կյանքը, անսպառ է: Նա շարունակում է ասել մեկ բան, բայց անել բոլորովին ուրիշ բան՝ հաճախ ասածի ճիշտ հակառակը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ճանաչված եւ չճանաչված պետություններ. աշխարհակարգի խոցերը

Երբ ԶԼՄ-ները եւ սոցցանցերը տեղեկատվություն տարածեցին ողջ աշխարհով մեկ, թե տնային հագուստով ու կոշիկներով, թեթեւակի զինված ինչ-որ մարդիկ գրավել են իսրայելական ռազմահենակետերը, տեխնիկան եւ բնակավայրերը՝ շատերն անհանգստացան։ Այս տեղեկությունները չափից դուրս չէին համապատասխանում պետությունների հզորության եւ տարբեր կարգի ապստամբների գործողությունների մասին ավանդական պատկերացումներին: Լավ է, որ իսրայելցի որոշ նախկին զինվորականներ հանդես եկան՝ բացատրելով աշխարհին, որ առանց Իսրայելի ներսից որեւէ մեկի օգնության, ոչ ոք չէր կարող մուտք գործել նրա տարածք:

· Մանվել Սարգսյան