Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Կարապետ Կալենչյան

Հրապարակումներ · 73

Ազատ ամբիոն

Հյուսիս-հարավ միջանցքը եւ Հայաստանը

Անկախ Հայաստանի ձեւավորումից ի վեր մենք գտնվում ենք տոտալ շրջափակման մեջ: Միայն Վրաստանն ու Իրանն են մեզ հնարավորություն տալիս շփվելու արտաքին աշխարհի հետ: Ադրբեջանն ու Թուրքիան հետեւողականորեն եւ նպատակամետ կերպով անում են ամեն ինչ` մեզ հնարավորինս մեկուսացնելու համար: Բնական է, որ մեր կառավարությունն անընդհատ ուղիներ է փնտրում երկու հարեւան պետությունների կողմից շրջափակումը հաղթահարելու եւ դրա հետեւանքները մեղմելու համար: Այս հարցում առաջնային դիրք են գրավում մի կողմից Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող տրանսպորտային երակները, մյուս կողմից՝ երկրի էներգետիկ անվտանգությունն ու…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Սնամեջ բանակցություններ

Միացյալ Նահանգներում հունիսի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ իրադրությունը հակամարտության գոտում դարձյալ լարվել էր: Դիպուկահարները շարունակում էին սպանել մեր զինվորներին եւ, մինչեւ բանակցությունների մեկնարկը, Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում Նախիջեւանում, ապաեւ Արցախի հարթավայրային մասում` նպատակ ունենալով հայկական կողմի հետ բանակցություններում խոսել ուժի դիրքերից: Ծանոթ մարտավարություն է, որը շարունակվում է ավելի քան մեկ տասնամյակ: Ոչ մի նոր բան չի հորինվել:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ռեստիտուցիա. պարտքերը վերադարձնելու ժամանակը

Անցնող շաբաթ «Մարտի 1»-ի գործով դատավարության մեկնարկի եւ նույն թեմայով հայաստանյան իշխանությունների հասցեին Արցախի որոշ քաղաքական գործիչների հնչեցրած հայտարարությունների խորապատկերին ստվերում մնաց միջազգային քաղաքականության կարեւոր մի փաստ, որին մեզանում շատ քչերն ուշադրություն դարձրին: Մայիսի 12-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը վերջին պահին չեղարկեց Իսրայելի կառավարության պատվիրակության այցը Վարշավա: Հիմնական պատճառն այն էր, որ պատվիրակությունը նպատակադրված էր լեհ քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց հետ քննարկել Երկրորդ աշխարհամարտում լեհական հրեաների կորցրած գույքի…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ապրիլյան պատերազմ. ո՞վ է պատասխան տալու

«Մարտի 1»-ի դեպքերի հետաքննությունն ավարտվել է, եւ այդ հանցագործության վերաբերյալ նյութերը փոխանցվել են մեղադրյալների փաստաբանների ուսումնասիրությանը: Տրամաբանությունը, եթե հետեւողական լինենք, պահանջում է, որ ՀՀ քննչական մարմինները, հնարավորության դեպքում, ձեռնամուխ լինեն բարձր հնչեղություն ունեցող եւս երկու իրադարձությունների հետաքննությանը, որոնք ոչ միայն ցնցեցին հանրությունը, այլեւ ուղղակիորեն դարձան երկրի անվտանգության սպառնալիք: Դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունն էր եւ 2016 թվականի ապրիլին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը: Առաջին…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կեղծ հայրենասիրություն

Վարչապետի` Ւրան եւ Բելգիա կատարած այցերի, ինչպես նաեւ Ռուսաստանի Պետական դումայում ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի ելույթի խորապատկերին ինչ-որ չափով աննկատ մնաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այցը Արցախ: Սակայն նրա հնչեցրած հայտարարությունը, թե ազատագրված հողերը պետք է վերաբնակեցվեն եւ, հատկապես, Իրանի հետ սահմանի մերձակա Արաքսավան գյուղի շինարարության՝ նրա ներկայացրած նախագիծը, թերեւս, ամենակարեւոր իրադարձությունն էին Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կյանքում: Այս ամենն ասվել ու արվել է քաղաքական հայտարարություններից դուրս. «Ես…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ավիացիան՝ մեկ թեւով

Նորանկախ Հայաստանի համար, որն իր գոյության օրվանից տրանսպորտային շրջափակման մեջ է, զարգացած քաղաքացիական ավիացիայի առկայությունն ամենահրատապ խնդիրներից է: Ծանրագույն իննսունականներին, երբ վերգետնյա ճանապարհները՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ խճուղային, գործնականում արգելափակված էին, ավիացիան հաղորդակցության հիմնական միջոցն էր: Հենց քաղաքացիական ավիացիան էր, որ իր ուսերին վերցրեց տրանսպորտային շրջափակումը հաղթահարելու ողջ բեռը:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Տիրոջ զգացում

Մեզանում կատարվող գլոբալ փոփոխությունների խորապատկերին մեր քաղաքների ու գյուղերի մաքրության՝ առաջին հայացքից աննշան թվացող խնդիրը մի տեսակ ետին պլան է մղվել: Անշուշտ, բոլորս սիրում ենք մեր քաղաքներն ու գյուղերը, որտեղ ապրում ենք: Հատկապես՝ երեւանցիները: «Իսկական» երեւանցիների մասին շատ երգեր կան գրված, որոնք միշտ սիրված են ժողովրդի մեջ: Բայց ինչպե՞ս կարելի է սիրել սեփական քաղաքը եւ, տնից դուրս գալով փողոց, աղբը նետել՝ ուր պատահի: Հատկապես «սիրված» են մութ անկյունները, որտեղ կարող ենք աննկատ նետել աղբով լի փոքրիկ ցելոֆանե տոպրակը, ծխախոտի մնացորդը կամ դատարկ տուփը: Վերջինիս դեպքում հատկապես…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Վճռական գործողությունների ժամանակը եկել է

Նոր խորհրդարանի ընտրությունից եւ նոր վարչապետի նշանակումից հետո ավելի քան մեկ ամիս է անցել: Ժամանակն անցնում է, բայց օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործողություններում ինչ-որ դանդաղկոտություն է նկատվում: Ժողովուրդը կառավարությունից սպասում է հստակ ծրագրի ներկայացում, որի իրականացմանը պետք է ուղղվեն երկրի բոլոր ռեսուրսները՝ ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական: Օրենսդիրը եւս անթիվ-անհամար գործեր ունի` անհրաժեշտ է ընդունել տնտեսական եւ հարկային ոլորտներին վերաբերող հիմնարար օրենքներ: Ավելին` այդ օրենքները պետք է գրված լինեն այնպես, որպեսզի տարընթերցումների տեղիք չտան, ինչպես փայլուն…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Արդարադատության զիգզագները

«Թավշյա» հեղափոխության հաղթանակից հետո մեզանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մի շարք բացահայտումներ եղան՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ, որոնք խախտել էին օրենքը եւ զգալի վնաս հասցրել պետությանը՝ ոչ միայն տնտեսապես, այլեւ սոցիալապես: Գաղտնիք չէ, որ մինչեւ 2018-ի մայիսյան իշխանափոխությունը, Հայաստանում ինստիտուցիոնալ դատական համակարգ չկար: Գերիշխում էր «հեռախոսային օրենքը», եւ ցանկացած դատավոր վերեւներից պատվեր էր ստանում այս կամ այն անձին քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Ներկայիս իշխանությունները, Սահմանադրությանը համապատասխան, ամբողջովին…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Էլի մեկ զոհ. իսկ հետո՞...

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված՝ մահացու ելքով եւս մեկ միջադեպ գրանցվեց, որը հանրային լայն հնչեղություն ստացավ: Այդ բազայի զինծառայողը, որի անունը իրավապահները չեն հայտնում, Գյումրիի թաղամասերից մեկում դաժան ծեծի ենթարկելով՝ սպանել է վաղ առավոտյան աշխատանքի շտապող 57-ամյա հավաքարարուհուն: Մամուլի հաղորդմամբ Շիրակի մարզի իրավապահների կողմից նա արագ հայտնաբերվել ու ձերբակալվել էր, ապա տեղափոխվել 102-րդ ռազմաբազա, որտեղ պայմանագրային ծառայող էր: Այսպես՝ որերորդ անգամ կրկնվում է նույն սցենարը՝ կասկածյալը հայտնաբերվում եւ «արտահանձնվում է», ինչպես նախորդ դեպքերում:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Երբ իրական գողն ամենաբարձրն է գոռում, թե` «բռնեցե´ք գողին…»

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության մեկնարկը, ինչպես հաճախ է պատահում, բավական զավեշտալի պահեր պարգեւեց: Մեկը մյուսից ծիծաղաշարժ, մեկը մյուսից առինքնող: Բայց այն զավեշտախաղը, որ ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի անունից մատուցվեց հայ հանրությանը, պարզապես անգերազանցելի էր: Մատուցողն էլ ոչ այլ ոք էր, քան իշխանազրկված Հանրապետականի փոխնախագահ եւ համատեղության կարգով նախընտրական քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը: Հավանաբար` հենց նույն Աշոտյանն է հեղինակը հարազատ կուսակցության՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» նախընտրական կարգախոսի, որն ունի…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Չափից ավելի «թավշյա» պայմաններ ՀՀԿ-ի համար

Հանրապետական ​​կուսակցությունը հստակ որոշել է գնալ ընտրություններին՝ կանխավ իրեն հռչակելով ամենաիսկական ընդդիմություն: Միեւնույն ժամանակ` կտրուկ հայտարարելով, որ հենց ՀՀԿ-ն կարող է դառնալ գրագետ եւ կառուցողական ընդդիմություն: Այդ կուսակցության ինքնահռչակ «օմբուդսմեն» «Գոլոս Արմենիի» թերթն էլ գրում է. «Ի տարբերություն ապագա կայուն մեծամասնության, ՀՀԿ-ն ունի հստակ գաղափարախոսություն եւ հաստատուն քաղաքական սկզբունքներ: Նրանք հակադրելու բան ունեն այն գաղափարազուրկ մեծամասնությանը, որին 7-րդ գումարման խորհրդարան կբերի հեղափոխության առաջնորդը»:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

«Գոլոս Արմենիի»-ն հատում է վտանգավոր սահմանը

Անցյալ շաբաթ «Ֆրիդոմ հաուսը»-ը հրապարակեց «Ազատությունը համացանցում-2018» իր զեկույցը, համաձայն որի` մամուլի ազատության ոլորտում Հայաստանը «մասամբ ազատ» երկրների կարգից տեղափոխվել է ազատ երկրների կարգ: Վարկանիշային այդ ցուցակի մեջ մեր երկիրը զբաղեցրել է 27-րդ տեղը: Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի թռիչքը հնարավոր է դարձել «թավշյա» հեղափոխության շնորհիվ: Եվ, իսկապես, հենց խոսքի ազատությունն էր, որ շատ առումներով նպաստեց պետության ու հանրության կյանքում արմատական փոփոխությունների իրականացմանը: Ավելին՝ այս ազատությունը թույլ տվեց բոլոր հայերին միավորվել որպես մեկ միասնական մարմին՝ անկախ…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կիջեցվի՞ արդյոք գազի սակագինը

Որքան մոտենում են ցրտերը, այնքան մեծանում է գազի եւ էլեկտրաէնեգիայի՝ շատերի համար անմատչելի գների առնչությամբ հանրության մտահոգությունը: Մարդկանց, մասնավորապես, հետաքրքրում է այն հարցը, թե մոտալուտ ձմռանն ընդառաջ կիջեցվի՞ արդյոք գազի սակագինը, որի մասին սեպտեմբերի սկզբներին ամենաբարձր մակարդակով խոսակցություն եղավ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կրոնը եւ աշխարհաքաղաքականությունը

ԽՍՀՄ-ում կրոնի խնդիրները հեշտ էին լուծվում. ժողովրդին դեռ մանկապարտեզից սովորեցնում էին, որ Աստված գոյություն չունի: Կար նույնիսկ այսպիսի մի առարկա՝ «Գիտական ​​աթեիզմ»: Սակայն անկախության ձեռքբերմամբ հետխորհրդային տարածքի հանրապետություններում, բացի տնտեսական եւ քաղաքական խնդիրներից, առավել սուր դարձան նաեւ կրոնական խնդիրները: Նույնիսկ Հայաստանում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն եւ հայ Առաքելական եկեղեցին առաջնահերթություն ունի, հավատացյալների ու եկեղեցու բարձրագույն ղեկավարության հարաբերություններում կային եւ դեռ կան խնդիրներ: Իսկ կրոնի խնդիրները երբեմն…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Եվս մեկ անգամ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մինչեւ Հայաստանում «թավշյա» հեղափոխության սկիզբը հայ-ռուսական հարաբերությունները խիստ ուղղահայաց էին: Բոլոր երեք նախագահները հավատարիմ էին այս դրվածքին, եւ որեւէ այլակարծություն չէր հանդուրժվում: Հանրությանը միշտ հրամցվում էր նույն գաղափարը՝ մենք փոքր երկիր ենք, փոքր ազգ ենք, եւ մեր ցանկացած դիմակայություն Ռուսաստանին կամ ցանկացած այլ գերտերության՝ հավասարազոր է պետության մահվան: 1990-ականների սկզբին արցախյան պատերազմում հայ ժողովրդի տարած կարեւորագույն հաղթանակն անգամ անկախ Հայաստանի ղեկավարության համար` սկսած առաջին նախագահից, ընկալվում էր որպես մահացու վտանգ՝ ի՞նչ կմտածեն…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հայաստանին դու՞րս են մղում ՀԱՊԿ-ից

Օգոստոսի 16-17-ը Մոսկվայում տեղի ունեցան խորհրդատվություններ ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` ռազմական բլոկում դիտորդի կարգավիճակի եւ ՀԱՊԿ գործընկերոջ իրավական կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու համար:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կարեւոր քայլ ինքնիշխանության ճանապարհին

Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին, մարտիմեկյան իրադարձությունների լայն լուսաբանման խորապատկերին, որոնք մեծ արձագանք գտան միջազգային ասպարեզում, Հայաստանում աննկատ տեղի ունեցավ ռուսական սահմանապահ զորքերի աշխատանքների աշխուժացում: Հուլիսի 25-ին հայ-թուրքական սահմանը խախտելիս` ռուս սահմանապահները ձերբակալեցին 5 աֆղանցիների, օգոստոսի 2-ին` մի թուրք երիտասարդի, ով նույնպես փորձում էր խախտել սահմանը, իսկ օգոստոսի 7-ին`Բանգլադեշի մի քաղաքացու: Օգոստոսի 8-ին ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ջոկատի նախկին զինծառայող Արմեն Մարգարյանը դիմել է Վլադիմիր Պուտինին եւ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, որ…

· Կարապետ Կալենչյան