Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Կարապետ Կալենչյան

Հրապարակումներ · 73

Ազատ ամբիոն

Հանրային խորհուրդ. անունը կա, ամանումը չկա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված բուռն իրադարձությունները երկրորդ պլան մղեցին կորոնավիրուսի առնչությամբ Հայաստանի աղետալի վիճակը: Պետք է ասել, որ տվյալ դեպքերն ինքնին COVID-19-ով վարակվելու բավական վտանգավոր աղբյուր էին: Բայց չէ որ ամեն վատագույնից կարելի էր խուսափել, եթե 2018 թվականի մայիսին քաղաքական գնահատական տրվեր նախորդ իշխանության գործունեությանը, եւ օրենքից դուրս հայտարարվեին կոալիցիոն կուսակցությունները, որոնք ԱԺ-ում պատասխանատու էին կառավարող վարչակարգի բոլոր հանցավոր գործողությունների համար:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Եվս մեկ անգամ գազի գների մասին

Արդեն որերորդ անգամ հարկադրված ենք անդրադառնալ այս հրատապ թեմային, քանի որ Հայաստանում գազի անհամադրելիորեն բարձր գները մեր պետության տնտեսական գործունեության ձախողման հիմնական գործոններից մեկն են: Մեզանում այդպես էլ չսկսվեց արեւային մարտկոցներով ու քամու էներգիայով աշխատող էլեկտրակայանների զանգվածային շինարարությունը: Գազի խնդրին անդրադառնալու առիթը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանի վերջերս հնչեցրած այն հայտարարությունն էր, թե «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է մեր երկրում գազի միջին գինը սահմանել 283 դոլար` ներկայիս 266,7 դոլարի փոխարեն:…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Վտանգավոր առասպելաբանություն Հայաստանի համար

Օրեր առաջ տեսակապի ձեւաչափով տեղի ունեցած` ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում առանձնահատուկ ակտիվություն էր ցուցաբերում այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` Բելառուսի ներկայացուցիչը, որը փոխարինում էր Յուրի Խաչատուրովին: Նա հայտարարեց. «Պետք է արձանագրել, որ տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության սպառնալիքների աճ` մի քանի չափումներում: Սա գույների ինչ-որ արհեստական խտացում կամ գնահատականների չափազանցում չէ: Ցավոք, այդպիսիք են իրողությունները, որտեղ մենք ձեզ հետ միասին ապրում ենք, եւ դա նույնպես պետք է հաշվի առնվի ՀԱՊԿ-ի գործունեության մեջ»:…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ինչ ընդհանուր բան կա Արցախի եւ Պուերտո Ռիկոյի միջեւ

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Պուերտո Ռիկոյի նահանգապետ Վանդա Վասկեսը ստորագրել է օրենք` կղզին, որպես նոր նահանգ, ԱՄՆ-ին միացնելու հարցով 2020 թվականի նոյեմբերի 3-ին հանրաքվե անցկացնելու մասին: Սակայն հանրաքվեն չի նախատեսում, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի քվեարկության արդյունքները: Վերջնական որոշումը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, պետք է ընդունի ԱՄՆ Կոնգրեսը:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Իրավապահ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն է

Ներքաղաքական իրավիճակը վերջին 10-15 օրվա ընթացքում բավական սրվել է: Եթե առաջ նախկին իշխանությունների շուրջ համախմբված ուժերը սահմանափակվում էին տեղեկատվական գրոհներով եւ պարզ էր, թե ով որ ճամբարից է, ապա այժմ նախկին վերնախավին մոտ կանգնած անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի կապակցությամբ առճակատումը սպառնալի ձեւեր է ընդունել: Արդյո՞ք մեր իրավապահ մարմինները համապատասխանում են ներկայիս հարաճուն գործընթացների ոգուն ու բովանդակությանը: Ցավոք, պետք է արձանագրել, որ այդ կառույցներն ի վիճակի չեն համարժեք արձագանքելու այն մարտահրավերներին, որոնք նրանց առջեւ դնում է կյանքը: Օրինակներ հրապարակի…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հնարավոր չէ մի ողջ ժողովրդի անկյուն քշել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին պաշտոնական հայտարարությունը կտրուկ սրել է ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Ու թեպետ այդ հայտարարությունը հիմնականում առնչվում էր հայ-ռուսական հարաբերությունների երկու ուղղություններին (արցախյան խնդրին եւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության հետ ռուսական կապիտալով մեզանում աշխատող ընկերությունների գործունեության միջեւ կապին), կրքերը բավական շիկացել էին: Ավելին` հանրության ճնշման տակ Լավրովի այդ հայտարարությանը ստիպված էին պատասխանել Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակը եւ երկու անգամ էլ` նախարար Զոհրաբ Մնացականյանը: Եթե հաշվի առնենք,…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Արտախորհրդարանական ընդդիմության որոնումներում

Իշխանության բոլոր տարրերը, որոնք ներառում են նրա առանցքային հիմքերը, փոփոխման աղբյուրներն ու իրացման սկզբունքները, ենթակա են հետազոտողների եւ փորձագետների անդադրում ուսումնասիրությանը: «Ընդդիմություն» հասկացությունն ինքնին իշխանության կախյալ բաղադրիչն է: Հենց քաղաքական իշխանության բնույթն է որոշում ընդդիմությունը: Բնակչության շահերի անտեսում, ընդունված որոշումների վերահսկողության համար ընտրախավերի պայքար` այս ամենը հող է պատրաստում քաղաքական ընդդիմության ի հայտ գալու համար:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Համավարակը եւ Հայաստանի հնարավոր սպառնալիքները

Կորոնավիրուսի համավարակը երկու-երեք ամսում հիմնովին շրջել է ողջ մարդկության կայուն ընթացող կյանքը դրա` ավանդաբար ստեղծված վարքագծի, կենսաձեւի կանոններով, պետությունների միջեւ եղած փոխհարաբերություններով հանդերձ, ամբողջովին քայքայել է համաշխարհային տնտեսությունը: Վերանայման են ենթարկվել մարդկային արժեքների գնահատականները: Ինչպես ցույց տվեցին անցած երեք ամիսները, մարդկությանն ուղղված այդ մարտահրավերներին աշխարհը պատրաստ չէր` ներառյալ ամենաառաջատար գերտերությունները, միջպետական միավորումները: Այդպիսին է ներկա իրողությունը:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Բենզինի գինը եւ Հայաստանի տնտեսությունը

Վերջին օրերին Հայաստանում բենզինի գները կտրուկ իջել են, եւ «ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմել է 310 դրամ: Սպառողների համար վառելանյութի գնի այդ նվազումը, անշուշտ, դրական երեւույթ է` հատկապես առաջիկայում գազի գնի սպասվելիք բարձրացման համապատկերին: Բայց գազի գնաճը առանձին խոսակցության թեմա է: Հայաստանի համար բենզինի էժան գինը, թագաժահրի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, շատ բարենպաստ հիմք է երկրի տնտեսության զարգացման առումով: Չէ՞ որ ինչպես բուն Հայաստանում արտադրվող, այնպես էլ դրսից ներմուծվող բոլոր ապրանքատեսակների ինքնարժեքի հաշվարկով մեծ…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Երբ ետ ես մնում ժամանակի թելադրանքից

Անցած շաբաթ Հայաստանի կառավարությունը խորհրդարանում քննարկման ու վավերացման էր ներկայացրել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման մասին» Հայաստանի Հանրապետության ու Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկի (ԶՎՄԲ) միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը: Վավերացման դեպքում ԶՎՄԲ-ն Հայաստանին վարկ կտրամադրի 13 մլն 400 հազար եվրոյի չափով: Գումարն ինքնին այնքան էլ մեծ չէ: Սակայն հարց է ծագում` արժե՞ արդյոք այդպիսի վարկեր վերցնել ներկա պայմաններում, երբ կորոնավիրուսի դեմ պայքարում ոչ միայն Հայաստանը, այլեւ բոլորը, նույնիսկ աշխարհի…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կարո՞ղ է Հայաստանն իր ներդրումն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարում

Այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրների ջանքերն ուղղված են COVID-19 կորոնավիրուսի (թագաժահր) դեմ պայքարին: Ի տարբերություն գրիպի այլ վիրուսների, դրա առանձնահատուկ վտանգավորությունն այն է, որ թագաժահրը անմիջականորեն ներթափանցում է մարդու թոքերը` քայքայելով նրա շնչառական համակարգը եւ, որպես հետեւանք, հարուցելով խրոնիկական հիվանդություններ:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կորոնավիրուսի բարոյափիլիսոփայական դիտանկյունը

Կորոնավիրուսի համավարակը ողջ աշխարհին ստիպեց միավորվել դրա մեկուսացման ձեւերի եւ գրիպի այդ նոր ու նենգ տեսակի դեմ պայքարի ուղիների փնտրտուքներում: Համավարակը բացահայտեց մարդկության կենսագործունեության բարոյական-փիլիսոփայական դիտանկյունները: Հանկարծ պարզվեց, որ այդ վարակի դեմ բոլորը հավասար են` անկախ նրանց սոցիալական դիրքից, զբաղեցրած պաշտոնից եւ այլ տվյալներից: Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ այժմ կարանտինի մեջ է, որը մասնագետների կարծիքով` բուժման հաջող ելքի առայժմ միակ արդյունավետ միջոցն է: Հիվանդությունը հավասարապես առնչվում է բոլորին եւ առաջին պլան է մղում մարդու ոչ թե նյութական…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Արտաշես Գեղամյանը եւ հայ մտավորականության ճակատագրերը

Մարտի 9-ին «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությունը զետեղել էր «Հայաստանի հասարակության համախմբումը պետության պահպանման կարեւորագույն տարրն է» վերնագրով Արտաշես Գեղամյանի ծավալուն հոդվածը: Գեղամյանի հերթական «գլուխգործոցը» գնահատելու համար կարելի է կարդալ https://regnum.ru/news/polit/2878898.html հղմամբ: Հոդվածի գլխավոր իմաստն այն է, որ ՀՀ-ում, նրա խոսքով, հետեւողականորեն իրականացվող անդրօվկիանոսյան տեխնոլոգիաները երկիրը վերածել են պետության հիմքերը քայքայող ունիվերսալ մեխանիզմների ստեղծման յուրօրինակ պոլիգոնի, ինչն արդեն «սկսել է ազդել մարդկանց հոգեկանի վրա»:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հայաստան-Վրաստան տանդեմ. ինչպիսի՞ն են հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով Վրաստանում էր: Վրացի գործընկերոջ՝ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը դիտարկում է ռազմավարական համատեքստում: «Մենք մեծ հնարավորություններ ունենք բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Տարածաշրջանային տեսակետից Վրաստանի հետ մեր հարաբերությունները մենք դիտարկում ենք հատուկ մոտեցմամբ: Մենք մեր հարաբերություններն ավելի ամրապնդող գործոն ենք համարում երկու երկրների ընտրած` ժողովրդավարական զարգացման ուղին»,- նշել է Փաշինյանը: Պատասխան խոսքում…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կորսվող հնարավորություններ

Վերջին երկու տարում մի քանի անգամ ավելացել է Գերմանիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Կորեայից եւ այլ երկրներից գործածված մեքենաների ներմուծումը Հայաստան: Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի հաղորդմամբ` 2019 թվականին Հայաստան էր ներմուծվել 189 հազար ավտոմեքենա, նախորդ տարվա` 67 հազարի դիմաց: Ստացվում է, որ միայն երկու տարում Հայաստան էր ներկրվել 253 հազար ավտոմեքենա: Հիմնականում դրանք 5-7 տարվա շահագործմամբ միջին դասի ավտոմեքենաներ են: Շա՞տ է դա, թե քիչ է: Փոքրիկ Հայաստանի համար, իհարկե, շատ է: Այժմ Հայաստանի ավտոմեքենաների շուկան գերհագեցած է, որոնք շահագործման մեջ են եւ երթեւեկում են մեր…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Եվս մեկ անգամ բանակային խնդիրների շուրջ

Մեզանում ամենացավոտ թեման, որի մասին խոսելն իսկ ամոթ է, մեր զինվորների` արդեն երկար տարիներ շարունակվող մահվան դեպքերն են, ընդ որում` ոչ թե մարտադաշտում, այլ բանակային խաղաղ պայմաններում, որտեղ նման բաներ չպետք է լինեն: Բանակից ստացվող ամփոփագրերը մարտական գործողություններ են հիշեցնում: Անիմաստ է թվարկել «չբացահայտված հանգամանքներում», «ինքնասպանության», «զենքի հետ անզգույշ վարվելու» հերթապահ վարկածներով ուղեկցվող սպանությունների թիվը, որոնց հավաստիությանը հանրությունը վաղուց դադարել է վստահել: Արցախի պաշտպանության բանակի ամենաթողությունը քողարկող բարձրագույն բանակային ղեկավարության բոլոր այս…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Երբ օրենքներն անկատար են...

Վերջին շրջանում կառավարության ընդունած մի շարք կարգավորումներ անհամարժեք են ընկալվում կամ դժգոհության ալիք են բարձրացնում այն մարդկանց շրջանում, որոնց աշխատանքի բարելավմանն ուղղված են տվյալ միջոցառումները: Օրինակ՝ անասունների մորթը պարտադիր կերպով միայն մասնագիտացված սպանդանոցներում իրականացնելու նոր կարգը, ծննդատների կրճատումները, Ոստիկանության կողմից ՀՀ ցանկացած քաղաքացու հեռախոսազանգերի գաղտնալսման թույլտվությունը, բանկային ավանդների գաղտնազերծումը, վարորդների համար մտցված տուգանքների բալային համակարգը եւ այլն: Կասկած չկա, որ նման օրենքների, իրավական ակտերի ընդունումը հետապնդում են լավ…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հայաստան-2020. նոր բնագծերի առջեւ

Ամանորյա եւ Սուրբծննդյան տոներն արդեն մնացին անցյալում: 2019-ին մենք վատ չաշխատեցինք ու արժանիորեն նշեցինք Նոր տարին՝ 2020 թվականը, եւ Սուրբ Ծնունդը: Ամանորյա տոներին Հայաստանն այլ երկրներից ընդունեց աննախադեպ մեծ թվով զբոսաշրջիկներ, եւ այս մասին կարելի է ասել ոչ միայն ըստ պաշտոնական վիճակագրության: Բավական էր այդ օրերին դուրս գալ Երեւանի կենտրոն եւ ակներեւաբար համոզվել դրանում: Սակայն այս ամենն արդեն հետեւում է, եւ մենք պետք է նորից լծվենք առօրյա կյանքին ու, չբավարարվելով ձեռք բերածով, առաջ շարժվենք: Երկրի զարգացման լավ տնտեսական ցուցանիշները չեն կարող ինքնահանգստացման առիթ լինել: Դեռ կան…

· Կարապետ Կալենչյան