26.11.2024

Свободная Платформа

Քրիստինե Վարդանյանի ծանր երազը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ ԱԺ պատգամավորների 95 տոկոսին չեմ ճանաչում, այդ թվում նաեւ՝ «Հայաստան» խմբակցության եւ ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանին: Չեմ հետեւել նրա փառահեղ քաղաքական գործունեությանը, մինչեւ ֆեյսբուքյան լրահոսումս չհայտնվեց Քրիստինե Վարդանյանի հարցազրույցը Հ1-ի հեռուստաեթերում: Մարդ է, կարող է անձնական կարծիք էլ ունենալ, կարող է կուսակցության կամ խմբակցության կարծիքը հայտնել, մանավանդ որ, իշխանության եւ ընդդիմության դաշտում հանգրվանած երիտկուսակցականների պես երկնքից հայտնվել է խորհրդարանում:

Քրիստինե Վարդանյանը հարցազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնում ՀՀ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայության համար եւ այդ մտահոգության մեջ տապակվելով՝ կասկած հայտնում, թե ո՞վ գիտե՝ ԵՄ-ը գալիս է Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը Հայաստան տեղափոխելու եւ Հայաստանն Ուկրաինայի վերածելու համար: Մարդ է, կարող է ծանր երազներ է տեսնում կամ քաղաքական մե~ծ փորձառությունը հուշում է, որ ԵՄ դիտորդներն իրենց հետ դժբախտություն են բերելու Հայաստան:

Այստեղ Քրիստինե Վարդանյանին թողնենք իր մտատանջությունների հետ եւ կարճ շրջայց կատարենք ԱԺ պաշտոնական կայքում, որից պարզ է դառնում, որ ԵՄ դիտորդներով մտահոգ Վարդանյանը ԱԺ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ է:

Այստեղ կարելի էր նաեւ այս գրառումն ավարտել՝ մեկնաբանությունը թողնելով ընթերցողին, սակայն քանի որ իմ թանկ ժամանակն արդեն ծախսել եմ Քրիստինեի հարցազրույցը լսելու վրա, ուստիեւ շարունակեմ գրառումս՝ տեղեկացնելով, որ ԵՄ դիտորդական առաքելությամբ մտահոգ Քրիստինեն հիշյալ հարցազրույցում առաջարկում է «առաջ բերել ռուս խաղաղապահների մանդատի, գործիքակազմի ընդլայնման եւ ժամկետի երկարաձգմանը հարցը»:

Տարակուսանքս խորանում է, թե ինչու ԱԺ հիշյալ պատգամավորուհին Միջազգային խորհրդարանական կազմակերպություններից, ԱՊՀ եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներից ընտրել է հե՛նց ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեն: Այն դեպքում, որ անգամ նորին գերազանցություն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին է անդամակցում: Քրիստինե Վարդանյանը կարող էր գոնե ԱԺ բարեկամական խմբերից մեկն ընտրել, օրինակ՝ ՀՀ-Գվատեմալա խորհրդարանական խմբին անդամակցել: Սակայն Գվատեմալան այնքան գրավիչ չէ, ինչպես երեւի Բրյուսելը: Պարզից էլ պարզ է՝ Քրիստինեն ընդգրկվել է ԵՄ-ՀՀ  գործընկերության կոմիտե՝ կանխելու ԵՄ մեծ դավադրությունը Հայաստանի հանդեպ:  Բայց սա դեռ ամենը չէ:

Վարդանյանը հարցազրույցում պնդում է, որ «Հայաստանի եւ ՌԴ-ի շահերը համընկնում են այն հարցում, որ Արցախը չպետք է հայաթափվի»:

ՀՀ խորհրդարանում հիմարությունն անսահման է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում: Պարզապես այդ հիմարությունը վտանգավոր է այնքանով, որ Հայաստանի ու նրա մաս կազմող Արցախի տարածքում ծածանվում է օտա՛ր պետության դրոշը՝ հարվածելով Հայաստանի անկախ պետականությանը:

 

Նարինե Մկրտչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.