26.11.2024

Свободная Платформа

Ի՞նչ տողատակեր կան Սոչիի հայտարարության մեջ

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված՝ Սոչիի հայտարարությունը, ընդհանուր առմամբ, հակահայկական է, եւ մեզ համար որեւէ դրական միտք գրեթե չի պարունակում, մինչդեռ Ադրբեջանի համար կա տարածքային ամբողջականության հատուկ հիշատակում՝ անտեսելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Սա հայկական կողմի աշխատանքի բացակայության հետեւանք է։

Բայց եթե փորձենք ավելի ուշադիր նայել, ապա կտեսնենք, որ Ռուսաստանի կողմից տեքստում նշվել են մտքեր, որոնք թեպետ արվել են ռուսական շահի առաջմղման համար, բայց մեզ տալիս են որոշակի հնարավորություններ։ Դրանցից մեկը վերաբերում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքի դերին։ Ադրբեջանի նախագահը փաստացի ընդունում է, որ խաղաղապահները կարեւոր դեր են կատարում Արցախում, հետեւաբար նրանք մնալու են այստեղ։ Ես վստահ եմ, որ դեռ շատ երկար կմնան, եթե չասենք՝ տասնամյակներ։

Մյուս կետը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն է։ Այս փաստաթուղթը ներառել է մի կարեւոր կետ ինքնավար կազմավորումների ինքնորոշման իրավունքի եւ ԱՊՀ-ի կազմ մտնելու հնարավորության մասին՝ ուղիղ կերպով առնչվելով Արցախին։ Թեպետ Սոչիի հայտարարության մեջ խոսք չկա ինքնորոշման մասին, բայց Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն արդեն իսկ դրա վկայությունն է։ Մեզ համար կարեւոր է հենց այս հռչակագրի շարունակական վկայակոչմամբ՝ առաջ մղել ինքնորոշման իրավունքը։

Հայտարարության մնացած հատվածները, մեծ հաշվով, քաղաքական «լո-լո»-ներ են, ինչպես ասում են՝ «հավուր պատշաճի» տողեր։ Պաշտոնական արարողություններից ու հյուրերին ճանապարհելուց հետո ՌԴ նախագահ Պուտինը մամուլի ասուլիս տվեց, որտեղ մի քանի միտք եւս արտահայտեց.

  1. Արցախում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին իրենք խոսել են, հիմա չեն ցանկանում մանրամասներ հայտնել։ Պուտինն ասաց, որ խաղաղապահների գործունեությունն ավելի շատ կախված է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի էությունից՝ ակնարկելով, որ իրենք ամեն դեպքում մնալու են Արցախում։
  2. Դեռեւս կան մի քանի սկզբունքային անհամաձայնություններ, որոնց մասին «խոսել կարելի է, բայց պետք չէ»։ Սա Պուտինի ձեւակերպումն է։
    Կարծում եմ՝ Պուտինն էլ ինձ նման վստահ չէ, որ Փաշինյանը կկարողանա լեզուն ատամներով սեղմել ու չբացահայտել այդ գաղտնիքը։
  3. Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին խոսելիս՝ Պուտինը հստակ ասաց, որ թեպետ փորձ է արվում Ռուսաստանը դուրս թողնել հակամարտության կարգավորման գործընթացից, բայց դա հնարավոր չէ։

Սպասենք, որ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը կմեկնի Եվրոպա ու այնտեղ նոր հանդիպում կունենա Ալիեւի հետ՝ այս անգամ արդեն ստորագրելով Արեւմուտքի քիմքին հաճո ձեւակերպումներ պարունակող հայտարարությունը։

 

Նաիրի Հոխիկյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.