26.11.2024

Книжное Обозрение

Տիգրան Հայրապետյան, «Պատերազմ եւ քաղաքականություն»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Տիգրան Հայրապետյան, «Պատերազմ եւ քաղաքականություն», վերլուծությունների ու ակնարկների ժողովածու, հատոր առաջին, 460 էջ, ՆյուՄեգ, 2022թ.:

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։

Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ-վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։

Իր հրապարակումներում նա կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական կատարելատիպի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։

«Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն փորձաքարն է, որը ցույց կտա ազգային խնդիրները լուծելու հարցում հայ ժողովրդի կարողության սահմանը»։ Սա մեկն է Տիգրան Հայրապետյանի այն մտքերից, որ ընկերներն ու քաղաքական գործիչները մարգարեական են համարում։

Լրագրող, քաղաքագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանն Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, երիտասարդական շարժման կազմակերպիչներից։ 1991-ից նրա  հրապարակախոսական հոդվածներն ու վերլուծական նյութերը լույս են տեսել հայաստանյան եւ եվրոպական մամուլում։ Մահացել է 1999 թվականին՝ ավտովթարից։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.