Ռոբին Շարմա, «Ով լաց կլինի, երբ դու մահանաս», փաստավավերագրական ուղեցույց, «Բուկինիստ» հրատարակչություն, 232 էջ, 2021թ.:
Տեսնու՞մ եք, թե ինչպես է կյանքը շտապում՝ հնարավորություն չթողնելով զգալ ձեր կարեւորությունը, գտնել երջանկությունը եւ իմանալ այն ուրախությունը, որին դուք արժանի եք: Եթե այո, ապա այս հատուկ գիրքը, որ գրել է առաջնորդության գուրուն, կլինի ուղեցույց, որը ձեզ կտանի դեպի նոր հրաշալի կյանք: Ռոբին Շարմա առաջարկում է պարզ լուծումներ 101 ամենադժվար խնդիրներին՝ սթրեսից ազատվելու քիչ հայտնի մեթոդից մինչեւ արդյունավետ գործիք, որը թույլ է տալիս ոչ միայն վայելել կյանքի ճանապարհորդությունը, այլեւ թողնել անգին ժառանգություն ձեր սերունդներին:
Նույնօրինակ առօրյա, շահույթի քաղց, դատարկ խոսակցություններ, ժամանակի անօգուտ վատնում. մեծամասնությունը հենց սրա վրա է վատնում իր կյանքը: Այդ պատճառով շատերը կարծում են, որ երջանկությունը միֆ է: Բայց երջանկությունը մեր կողքին է: Եվ դրան կարող է հասնել մեզանից յուրաքանչյուրը: Պարզապես սկսեք կարդալ «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը, կատարեք պարզ վարժություններ եւ հետեւեք խորհուրդներին, որոնք Ձեզ առաջարկում է գիրքը: Եվ Դուք «կարթնանաք»: Դուք կգտնեք իրական իմաստը, կզգաք իրական ուրախություն, եւ Ձեզ կայցելի երջանկությունն ու Ձեզ հետ կման մինչեւ վերջին շունչը:
Գրքում հեղինակը շատ պարզ ու հասկանալի լեզվով ընթերցողին փորձում է հաղորդակից դարձնել կյանքի բազում խորիմաստ մտքերի. բացահայտեք ձեր կոչումը, սեփական աշխարհայացք ձեւավորեք, կառավարեք ձեր ժամանակը, փնտրեք ձեր աշխատանքի գերագույն իմաստը, նպատակներ դնելու հարցում ծանրակշիռ եղեք, դարձեք ձեր կյանքի գործադիր տնօրենը:
Կյանքի նպատակը նպատակային կյանքն է... Ձեզ առջեւ հզոր գիրք է, որը կփոխի Ձեր կյանքը մեկընդմիշտ: