Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Գեւորգ Բրուտենց

Հրապարակումներ · 182

Վերլուծական

«Ազդակներ», որոնք կարող են կործանարար լինել Հայաստանի համար

Վերջին ժամանակներս թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակներում եւ թե՛ հանրային խոսույթում մեծապես աշխուժացել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսակցությունները: Թեման, ինչպես հայտնի է, բացել էր Նիկոլ Փաշինյանը, ով օգոստոսի 20-ին ՀՀ կառավարության նիստում՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության օրակարգին, նշել էր, որ Թուրքիայի կողմից կան որոշակի դրական ազդակներ։ «Մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր Փաշինյանը, սակայն չմանրամասնելով, թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ինչո՞ւ խափանվեց Քոչարյանի մոսկովյան այցը

Նախորդ շաբաթավերջին նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա: ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր էր ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը մամուլին հայտնել էր Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը. «Սիրով ընդունել ենք հրավերը, եւ Ռոբերտ Քոչարյանն արդեն պլանավորել է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,- ասել էր նա։ Միկոյանի խոսքով՝ այդ հանդիպումների…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հայաստանը ձեռքերը լվանո՞ւմ է Արցախից

Վատաբանած չենք լինի, եթե արձանագրենք, որ անարդյունավետ տնտեսավարման պրակտիկայով, քաղաքական խարդավանքներով եւ խառնիճաղանջ դիպվածներով հագեցած հետպատերազմական գրեթե մեկ տարին, մեծ հաշվով, մսխված ժամանակ դուրս եկավ: Անկանգ պտտվում է հետընթացի թափանիվը բոլոր կարեւոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, բանակ, կրթություն եւ, հատկապես, հայության համար խիստ զգայուն համարվող արցախյան հարցում: Պարտված երկիրն իր ղեկավարության ապիկարության պատճառով հայտնվել է նոր նվաստացուցիչ զիջումների առջեւ, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն Արցախի, այլեւ ողջ ազգի համար:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Խորհրդարանական ձեռնամարտեր. ընդդիմությունը կուլ տվեց խայծը

Մեր նախորդ վերլուծականում, որն առաջինն էր աշխատանքային արձակուրդից «Հայացքի» խմբագրակազմի վերադառնալուց հետո, լուսաբանել էինք օգոստոսին տեղի ունեցած սահմանային լարվածության թեման, խոստանալով հաջորդիվ անդրադառնալ նույն ամսվա մեկ այլ կարեւոր իրադարձության՝ օգոստոսի 2-ին մեկնարկած 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ընթացքում ծավալված բուռն անցքերին՝ մասնավորապես քաղաքական մեծամասնություն-ընդդիմություն աննախադեպ առճակատմանը, ինչը հանրային դժգոհության մեծ ալիք էր առաջացրել:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Սահմանային սրացումներ. Հայաստանը թուրք-ադրբեջանական աքցանո՞ւմ

Անցած օգոստոս ամսում, որի ընթացքում «Հայացքի» խմբագրակազմն աշխատանքային արձակուրդում էր, ՀՀ ներքաղաքական զարգացումները հիմնականում ծավալվում էին երկու կարեւոր իրադարձության շուրջ, որոնց էլ շարունակաբար կանդրադառնանք: Դրանք՝ առաջին, հայ-ադրբեջանական սահմանային սրացումներն են, որոնք ակնհայտ դարձան դեռեւս նախորդ ամիսներին, եւ երկրորդ՝ օգոստոսի 2-ին մեկնարկած 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստերը, որտեղ իշխանություն-ընդդիմություն ներհակությունը մերթընդմերթ հատում էր «կարմիր գծերը»՝ հասնելով ձեռնամարտի: Բայց ամեն ինչի մասին՝ իր հերթին:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

ՏԻՄ առաջիկա ընտրությունները «թեժ» աշուն են խոստանում

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծանր տպավորությունը տակավին չհաղթահարված՝ հանրությանը եւ քաղաքական ուժերին նոր ընտրական «փորձություն» է սպասվում: Ինչպես հայտնի է, այս աշնանը Հայաստանի որոշ մարզերում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնց նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ աճել է: «Փաստ»-ի վկայությամբ՝ հունիսյան ընտրական գործընթացներից հետո հիմնական քաղաքական ուժերը պատրաստվում են ակտիվ ներգրավվածություն ունենալ հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Խոսքը միայն խորհրդարան անցած երեք ուժերի մասին չէ, որոնց ուշադրության կենտրոնում առավելապես…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ի՞նչ ասաց Պուտինը Փաշինյանի ականջին

Հուլիսի 7-8-ը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում էր: Դա ԱԺ արտահերթ ընտրություններից հետո նրա առաջին արտասահմանյան այցն էր եւ Պուտին-Փաշինյան ձեւաչափով այս տարվա երրորդ հանդիպումը: Ընտրությունների արդյունքների կապակցությամբ շնորհավորելով Փաշինյանին, ՌԴ նախագահն, ըստ պաշտոնական հաղորդագրության, նշել է, որ «շատ բարդ, սուր եւ զգայուն հարցեր կան, որոնք պետք է լուծել»: Պուտինը հավելել է, որ ՀՀ վարչապետն ունի հայաստանցիների մեծամասնության վստահությունը, «ինչը կօգնի նրան հասնել այդ հարցերի լուծմանը»: Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանության «մուրճի» թիրախում համայնքապետերն են

Երեք տարի թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական սկզբունքներով հանրության «գլուխն արդուկող», բայց գործնականապես բռնատիրական հակումներ դրսեւորող, քաղաքական ընդդիմախոսներին «ասֆալտին փռող» ու «պատերով տվող» իշխանությունը հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո քաղաքական հայացքների համար հետապնդումներ է սկսել ընդդեմ այն գործիչների ու անձանց, որոնք հանդգնել են ընտրություններում չսատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նախապատվությունը տալով հիմնական ընդդիմադիր ուժերին՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հետընտրական զարգացումներ. կկտրի՞ Փաշինյանն իր ձեռքը…

Վերջին երկու գումարումների Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում Հայաստանի բախտը չբերեց: Երկու դեպքում էլ հայ ընտրողին վիճակված էր ընտրություն կատարել ոչ թե «հանուն»-ի, այլ «ընդդեմ»-ի տրամաբանության շրջանակում: Բայց եթե 2018-ի դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններն անցել էին միանշանակ ընդդեմ «մերժված Սերժի» կարգախոսով, ապա հունիսի 20-ի այս արտահերթում «ընդդեմ»-ը երկակի դրսեւորում ստացավ, եւ քվեների մեծամասնությունը «ընդդեմի» նշանաբանով բաշխվեց երկու հիմնական առաջատար ուժերի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի միջեւ: Ընտրողների մի մասը…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ընտրություններ-2021. իշխանության պյուռոսյան հաղթանակը

Եվ այսպես՝ իրականություն դարձան քաղաքագետների, փորձագետ-վերլուծաբանների ու քաղաքական գործիչների գերակշիռ մեծամասնության այն կանխատեսումները, թե իշխանություններն ամեն ինչ կանեն՝ կեղծելու ԱԺ արտահերթ ընտրությունները եւ ստանալու իրենց ցանկալի արդյունքը: Այդպես էլ եղավ: Ընտրակեղծիքների մեքենան հրաշալի կատարեց իր «սեւ» գործը: Թե՛ նախընտրական շրջանից առաջ, թե՛ այդ շրջանում եւ թե՛ բուն քվեարկության ժամանակ կեղծիքի թափանիվը պտտվում էր երկու կարեւոր ուղղությամբ. կիրառում էր վարչական ռեսուրսներ եւ, մյուս կողմից էլ, քարոզչական ահաբեկչության էր ենթարկում քաղաքական ընդդիմախոսներին՝ օգտագործելով ուժային…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ո՞ւր մնաց Փաշինյանի ճանապարհային քարտեզը

Երեւում է՝ խոստումներ տալը եւ դրանք դրժելը վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող անձի համար սովորական երեւույթ են: Հետպատերազմյան շրջանում, ավելի ստույգ 2020թ. նոյեմբերի 18-ին, երբ Հայաստանն ընդհուպ մոտեցել էր անհուսության եզրին, իսկ մոսկովյան տխրահռչակ հայտարարությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում «18+» ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը պահանջում էր կապիտուլյանտի անհապաղ հրաժարականը, վերջինս 6 ամիս ժամանակ խնդրեց Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու, ներքին համերաշխությունը վերականգնելու համար: Եվ այդ առաքելությամբ նա…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ամենապաշտպանվածը Հայաստանում Նիկոլ Փաշինյա՞նն է

Վերջին շրջանում ներհայաստանյան կյանքը բավական հագեցած էր անվտանգային խնդիրներին առնչվող մի շարք մտահոգիչ գործընթացներով: Խոսքը, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող աննախադեպ զարգացումների եւ 44-օրյա պատերազմի հետեւանք հանդիսացող բացասական այլ երեւույթների մասին է: Դրանցից հատկանշական են մայիսի 12-ին մի քանի ուղղություններով մեր տարածքներ հակառակորդի անարգել ներթափանցման դեպքերը, ինչպես նաեւ զոհված հայորդիների դիակների ու մասունքների հետ կապված խայտառակ պատմությունը, որը հայտնի դարձավ պատերազմից 7 ամիս անց եւ երկար ժամանակ ցնցակաթվածի մեջ էր պահում հանրությանը՝ իբրեւ իշխանական…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

ՀԱՊԿ-ից օգնություն սպասելիս

Մայիսի 12-ից հետո Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, թերեւս, ամենախայտառակն ու ամենածանրն է հետպատերազմյան ամբողջ յոթամսյա շրջանի խորապատկերին: Այդ օրն առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ՝ ազերի զինծառայողների մի խումբ Սյունիքի մարզի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի մերձակայքում հատելով ՀՀ պետական սահմանը, մոտ 3-3,5 կմ խորանում է մեր տարածքում եւ դիրքավորվում բարենպաստ բարձունքներից մեկի՝ Իշխանասարի վրա, որտեղից նրանց այլեւս ոչ մի պայմանով հեռացնել չի հաջողվում: Զորախումբը՝ շուրջ 200 զինծառայող, պնդում էր, որ այդ տարածքը…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ինչո՞ւ երկրի կառավարումը վերաստանձնելու որոշում կայացրին նախկին երեք նախագահները

Մայիսի 26-ին ավարտվեց կուսակցությունների ու կուսդաշինքների գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, եւ ամբողջացավ քաղաքական այն ուժերի խճանկարը, որոնք պատրաստվում են «խաչելու սրերը» հունիսի 20-ին խորհրդարան մուտքի ուղեգիր նվաճելու համար: Հայտատուներն աներեւակայելիորեն շատ են՝ ընդհանուր առմամբ 27 մեծ ու մանր, հայտնի ու անհայտ քաղաքական միավոր: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի այդ մեծաքանակությունը մի տեսակ անբնական է, քանզի, ըստ փորձագետների, իրականում դրանցից մրցունակ է առավելագույնը 7-8 ուժ: Ինչեւէ, ընտրական գործընթացը թեւակոխեց…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Թշնամին աներես շան պես շնթռկել է մեր դռան շեմին եւ չի հեռանում

Մայիսի 12-ին ադրբեջանական մի զորախումբ՝ 200-250 հոգի, խախտելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ, առանց որեւէ դիմադրության հանդիպելու, երեքուկես կիլոմետր խորացավ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում եւ անպատշաճապահ կերպով հանգրվանեց Սեւ լիճ կոչվող տեղանքում: Նույն օրը այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ առաջինը տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Եթե JPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք այնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են Շուռնուխի օրինակով առաջ գալ ու հասնել մինչեւ բնակավայր»,- հայտնել էր Յոլյանը՝ չթաքցնելով իր մտահոգությունը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

«Հայաստան» դաշինք. Քոչարյանի վերադարձի ուրվականը

Երկուշաբթի մեկնարկած հատուկ նիստում խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ, եւ յոթերորդ գումարման Ազգային ժողովը, համաձայն կարգի ու ձեռք բերված պայմանավորվածության, իրավունքի ուժով լուծարվեց, ինչը նշանակում է, որ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Այս խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչեւ նորի ձեւավորումը։ Նախագահ Արմեն Սարգսյանը նույն օրը ստորագրեց ԱԺ-ն արձակելու եւ հունիսի 20-ին ընտրություններ նշանակելու մասին հրամանագիրը: Այս իրադարձությանը նախորդել էր մայիսի 9-ի Եռատոնի օրը Ազատության հրապարակում Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Գերագույն գլխավոր հրամանատա՞ր, թե՞ մոդերատոր…

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնց անցկացման հավաստիության միակ վկայությունն առայժմ ֆեյսբուքյան մի անշուք գրառում է, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հռետորաբանության մեջ ոչ միայն չեն շտկվում խոսքի մշակույթն ու նախահարձակ պահվածքը, այլեւ ավելի ցցուն են դրսեւորվում քաղաքական հակառակորդների նկատմամբ արհամարհանքի, վիրավորանքի եւ սադրանքի տարրերը: Անցած տարվա նոյեմբերի 10-ից հետո նրա վարքագծի այդ հոռի արտահայտությունները, համենայն դեպս, որոշ ժամանակ առերեւույթ նկատելի չէին՝ ամոթալի պարտությունից հետո, ինչպես ասում են, «փուքը նստել էր»: Այժմ, երբ կարելի է արդեն լուծված համարել…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ապաշրջափակում. ո՞ւմ օրակարգն է սպասարկում Հայաստանը

Ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման, որի մասին հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումից հետո հայաստանյան փորձագիտական շրջանակները եւ հանրությունը, կարծես թե, սկսել էին համերաշխորեն մոռանալ, մարտի վերջերին ու ապրիլի սկզբներին աննախընթաց աշխուժացում ստացավ: Տարածաշրջանում ենթակառուցվածքները բացելու խնդիրն արդիականացվել էր դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից Մոսկվայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ, որի 9-րդ կետի իրականացումն այդուհետ, ինչպես նշվեց վերը, երկու ամիս անց որոշակիացվեց…

· Գեւորգ Բրուտենց