Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Գեւորգ Բրուտենց

Հրապարակումներ · 182

Վերլուծական

ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը

Փետրվարի 4-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Հովհաննիսյանն ամփոփեց վերջին 30 տարում երկրի անցած ուղին, ներկայացեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի իր տեսլականը, անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, ինչպես նաեւ լուսաբանեց ներքաղաքական ու ներհայաստանյան մի շարք այլ առանցքային թեմաներ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը

Փետրվարի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հերթական մամուլի ասուլիսն էր հրավիրել՝ արծարծելով քաղաքական, սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական եւ մի շարք այլ խնդիրների լայն տարրապատկեր: Նշենք, որ վերջին անգամ Քոչարյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպել էր անցած տարվա դեկտեմբերի 27-ին։

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Առցանց ասուլիսներ, ընտրովի հարցադրումներ, շահարկվող փաստեր

Այն, որ իր նախորդ առցանց ասուլիսից ուղիղ մեկ ամիս անց՝ հունվարի 24-ին, Նիկոլ Փաշինյանն ամսվա նույն օրը, նույն ձեւաչափով ու նույնպիսի շեշտադրումներով անդրադարձավ նույն ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների գրեթե նույնաբովանդակ հարցերին, ոմանք կարող են պատահականություն համարել, մյուսները՝ օրինաչափություն: Մի բան, սակայն, միանշանակ է՝ հարցերի գերակշիռ մասը երկու դեպքում էլ թուրք-ադրբեջանական թեմայի տիրույթում էր, եւ ակնհայտ էր, որ դրանց պատասխաններին առցանց բանախոսը պատրաստվել էր հատուկ ժրաջանությամբ: Որո՞նք էին այդ հարցերը եւ ինչպե՞ս մեկնաբանվեցին Փաշինյանի կողմից: Կփորձենք մի քանի օրինակով ցույց տալ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ասք պարեկային ոստիկանության մասին

Կառավարության նիստերը, որքան կարելի է դատել հեռուստաեթերից, օրակարգի հրատապությամբ, բացախոսությամբ ու քննարկումների խորությամբ առանձնապես չեն փայլում: Օրակարգային հարցերի գերակշիռ մասը չի զեկուցվում, այսինքն՝ անցնում է առանց մտքերի փոխանակության՝ «ոտքի վրա», մյուս մասը՝ դռնփակ ռեժիմով, եւ ցանկում ներառված մի քանի տասնյակ հարցերից միայն մի քանիսին է «բախտ վիճակվում» անցնել քննարկման փոքրիշատե դասական ընթացակարգով՝ չնայած այս դեպքում էլ քննարկում ասվածը կրում է ձեւական բնույթ եւ վերածվում է փոխադարձ հաճոյախոսությունների: Որոշումները, որպես կանոն, ընդունվում են միաձայն. մեկ մարդու կարծիքը կամ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Խաղաղությունը որբի գլուխ չէ

Ամենայն հավանականությամբ՝ փաշինյանական վարչախումբը միտք չունի ոչ մի քայլ նահանջելու Հայաստանը կործանման տանող ճանապարհից: Եվ այդ աղետին ընդառաջ շարունակում է գնալ՝ ուղենիշ դարձրած «խաղաղության» թեզը: Իշխանությունը կամ իսկապե՛ս չի գիտակցում վերահաս վտանգները, կամ ուղղակի ձեւացնում է, թե չի գիտակցում, թեպետ երկու դեպքում էլ հայոց պետականությանն ու ինքնիշխանությանը ուղղված սպառնալիքները չեն վերանում: Պարզ ասած՝ տարածաշրջանում «խաղաղ դարաշրջանի» բացման սեւեռուն գաղափարն առաջ մղելու համար Նիկոլ Փաշինյանն ընտրել է ամենից անպատեհ ժամանակը: Փաշինյանի վիճակում կամ, այլ կերպ ձեւակերպենք, Հայաստանի այս…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ջրբաժան կամ՝ Ով իրականում հանձնեց Արցախը - 2

Շարունակելով արցախյան թեման, հիշեցնենք, որ նախորդ մեր հրապարակումը փորձ էր՝ ցույց տալու 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների դրությամբ արցախյան կարգավորման բանակցային գործընթացում առկա քաղաքական-դիվանագիտական կապիտալը, որից հանիրավի դժգոհում էր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, թե «նախկիններից» վատ ժառանգություն է իրեն բաժին հասել: «2018 թվականին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն»,- դեռ դեկտեմբերի 8-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի այլընտրանքը պատերազմն…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ով իրականում հանձնեց Արցախը

Հայաստանում ամենաչարչրկված եւ, միեւնույն ժամանակ, ամենաշինծու օրակարգը, որը գործող իշխանությունն իրեն հատուկ ձեռնածություններով դարձրել է հանրային քննարկումների առարկա, Արցախի հարցում նախկինների թողած «վատ» ժառանգությունն է: Դրանով են ՔՊ-ականներն ու նրանց առաջնորդը մեծապես պայմանավորում 44-օրյա պատերազմում կրած պարտությունը: Դեկտեմբերի 8-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իր զայրույթը պարպեց ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանելիս՝ պնդելով, թե Արցախը հանձնածներն իրենք են՝ նախկիները, որոնք բանակցությունները մտցրել էին փակուղի: Ըստ նրա, ստեղծված…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Քավության նոխազի փնտրտուքը հասավ գերիներին

Նախորդ շաբաթ լրատվադաշտը պայթում էր գերիների խնդրի շուրջ տարաբնույթ մեկնությունների առատությունից: Առիթը, ինչպես հայտնի է, «տելեգրամյան» ալիքներում ԱԺ նախագահի մասնակցությամբ նկարահանված աղմկահարույց տեսանյութն էր, որը խոցել էր հայ ռազմագերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների ինքնասիրությունը, հարուցել շատերի զայրույթը: Եվ այդ առնչությամբ նոյեմբերի 7-ին իրենց դժգոհությունն էին մարդիկ արտահայտում Կառավարության շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիայով՝ անթույլատրելի համարելով Ազգային ժողովի նախագահի կողմից գերիների հասցեին հնչեցված հայտարարությունները: «Ո՞ւմ է ասում դասալիք, իմ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Դատաիրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը

Վերջին տարիներին հաճախադեպ դարձած ձերբակալությունների, կալանավորումների, բերման ենթարկվածների մասին պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ավելի ստույգ՝ դրանց աննախադեպ աճով այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Ուրիշ բան, որ նմանօրինակ լրատվության մեծ մասը հանրության առողջ ու ողջամիտ հատվածում հիասթափությունից բացի, այլ զգացողություն չի առաջացնում: Հիասթափություն՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառող ոստիկանությունից, «հեռախոսային» արդարադատությունից, հատուկ հրահանգներով ուղղորդվող ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից, «վեթինգ» կոչված խաբկանքից եւ, վերջապես, հիասթափություն՝ դատաիրավական ողջ համակարգը…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Սոչի, նոյեմբերի 26. սուր հարցերը շրջանցելու նուրբ արվեստը

Պարզվում է՝ մտավախություններն ու հոռետեսական կանխատեսումները, որոնք Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ գերիշխում էին ընդդիմադիր շրջանակներում, այնքան էլ հիմնազուրկ չէին: Երեք ժամ տեւողությամբ հանդիպումը տեղի ունեցավ նախ Պուտինի հետ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների առանձնազրույցների ձեւաչափով, ապաեւ՝ եռակողմ: Բանակցությունների նախօրեին Կրեմլը կարճ հաղորդագրությամբ ամփոփել էր հանդիպման օրակարգը՝ նշելով, որ ուշադրության կենտրոնում լինելու է տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը: Երեք առաջնորդները նաեւ հայտարարության տեքստ էին համաձայնեցրել, որը հրապարակվեց…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Խաղաղության դարաշրջանի առասպելը հօդս է ցնդում

Երբ երկրում բազմաթիվ հիմնահարցեր, արտաքին ու ներքին մարտահրավերներ են կուտակվում, եւ գործող իշխանություններն անկարող են լինում կարգավորել ստեղծված իրավիճակը, ասպարեզ են նետվում կեղծ օրակարգեր, որոնք առերեւույթ բավական հրապուրիչ են թվում, իսկ իրականում հասարակության ուշադրությունը ցավոտ խնդիրներից, սոցիալական ծանր կացությունից շեղելու եւ երկարատեւ կտրվածքով մարդկանց երջանիկ ապագայի հույսով ապրեցնելու պարզունակ հնարքներ են: Այդպիսի օրակարգերից է Հայաստանում, Արցախում եւ տարածագոտում խաղաղության դարաշրջան բացելու մասին Նիկոլ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը: Արցախյան պատերազմից ավելի քան մեկ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հետանկախական Հայաստանն այսքան անպաշտպան երբեք չի եղել

Ամեն ինչից երեւում է, որ Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածությունները, որոնց մասին սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները երկար ժամանակ ահազանգում էին եւ են, ամենեւին չափազանցված չեն, որքան էլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները փորձեն հակառակը համոզել հանրությանը: Փաշինյան-Ալիեւ «օպերատիվ կապը», ըստ երեւույթին, գործում է անխափան, եւ գործում է հօգուտ Ադրբեջանի: Ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշմամբ կամ բանավոր ձեռք բերված ստվերային համաձայնությունների հիման վրա Հայաստանի ինքնիշխանությունը մաս առ մաս հանձնվում է: Այդ մասին վկայող փաստերը չափից դուրս շատ են՝ դրանց զիջողամտաբար վերաբերվելու…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանությունն ուզում է կոծկել պարտության իրական հանգամանքները

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի թեման առաջինը բացել էր ընդդիմությունը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ հայկական կողմի համար խիստ անբարենպաստ՝ մոսկովյան եռակողմ հայտարարությամբ պայմանավորված, հանրահավաքային պայքարի էր դուրս եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը»՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ: Այնուհետեւ քննիչ հանձնաժողովի գաղափարն ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրվեց հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց: Սակայն այս անգամ իշխանությունը՝ լավ հասկանալով…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն»

Ինչպես խոստացել էինք, կփորձենք վերլուծաբար ներկայացնել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած երկրորդ ամենախոշոր դահլիճային միջոցառումը, որի քննարկման նյութն էր՝ «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն»: Հիշեցնենք, որ թեմատիկ քննարկումների շարքը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագիրը կրող համաժողովով եւ հանրորեն հայտնի անկախ քաղաքագետների, փորձագետների ու քաղաքական վերլուծաբանների մասնակցությամբ: Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 9-ի հանրահավաքին ընդառաջ անցկացվող հանրային…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Թափ կհավաքի՞ ազգային դիմադրության շարժումը

Ամենայն հավանականությամբ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման մեկ տարին դեռ չբոլորած, Հայաստանին եւ Արցախի Հանրապետությանը մեծ հուսախաբություն է սպասվում: Չնայած հուսախաբությունների ու փորձությունների պակաս չկար նաեւ հետպատերազմական այս ողջ ժամանակաընթացքում՝ հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ թշնամու շարունակվող գնդակոծությունների, սահմանային տարբեր միջադեպերի, հայ-ադրբեջանական սահմանագծի մի քանի հատվածներում ՀՀ ինքնիշխան տարածքներ ազերի զինծառայողների անարգել ներթափանցումների եւ այս ամենին ՀՀ զինված ուժերի համարժեք հակազդեցության…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը նոր դարաշրջան է բացում

Ժողովուրդը մի խոսք ունի՝ «Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»: Առաջին հայացքից պարզունակ թվացող այս ասացվածքը խոր իմաստ եւ խորհուրդ ունի, որոնք մեզ են հասել դարերի խորքից եւ թրծվել դարերի փորձով: Լավ ու վատ ժամանակներ են անցել-գնացել, շատ ջրեր են հոսել, բայց «շան» բնույթը չի փոխվել, հետեւաբար մենք պարտավորված ենք ցկյանս հավատարիմ մնալ մեր նախնիների՝ «փայտը ձեռքից չգցելու» պատվիրանին՝ անկախ «շան» հետ բարեկամ լինել-չլինելու հանգամանքից: Այդպիսին է ասացվածքի ուղերձը եւ այդպիսին էլ այն պետք է ընկալվի բոլորիս եւ, առաջին հերթին, ՀՀ քաղաքական ընտրախավի կողմից, հակառակ դեպքում…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանի երկու մանդատները

Շաբաթներ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագիրը, եւ այդ օրերին տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի պատճառով նիստերի դահլիճում մթնոլորտը բավական շիկացած էր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի շրջանակում հարց ուղղեց գործադիրի ղեկավարին՝ առաջարկելով ամբիոնից ուղղակի հնչեցնել այսպիսի մի կարճ նախադասություն. «Չի կարելի Հադրութն ու Շուշին համարել անվերադառնալիորեն կորսված»: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, խուսափեց նման միտք հայտնելուց եւ, սովորության համաձայն, այդ առաջարկը դասեց իր դեմ նյութվող «դավադրությունների» շարքին: Նա ասաց, որ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Օրենք եւ իշխանություն. ով ում է ծառայում

Օգոստոսի 2-ին մեկնարկած՝ ութերորդ գումարման Ազգային ժողովում արտասովոր իրավիճակ է ստեղծվել: Խորհրդարանի ամենաառանցքային օղակներից մեկը՝ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը, ավելի քան երկու ամիս չի կարողանում հանձնաժողովի փոխնախագահ ընտրել: Բանն այն է, որ տվյալ պաշտոնը բաշխվում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք քվոտայով՝ համաձայն Դոնթի բանաձեւի, եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այդ տեղի համար առաջադրեց մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմության թեկնածուն այնքան էլ հանձնաժողովի ՔՊ-ական անդամների եւ, հատկապես, նախագահ Անդրանիկ…

· Գեւորգ Բրուտենց