
Ադրբեջանը դարձել է հակաԻրան
Քաղաքագիտության մեջ ընդունված է համարել, որ ազգերն առաջացել են 19-րդ դարում: Այդ ժամանակվանից ի վեր հայկական լեզվամտածողությունը իմաստային նույն հարթության վրա է դիտարկում «էթնոս»՝ ազգություն, եւ «ազգ» հասկացությունները: Հանրային խոսույթում այդ երկու բառեզրերի նույնիմաստ ընկալումը հաճախ ճշգրիտ քաղաքական իմաստներ ձեւակերպելու դժվարություններ է հարուցում:
















