26.11.2024

Книжное Обозрение

Մոնթե Մելքոնյան, «Պայքարելու իրավունքը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մոնթե Մելքոնյան, «Պայքարելու իրավունքը», աշխատությունների, հոդվածների եւ նամակների ժողովածու, կազմող՝ Մարգար Մելքոնյան, խմբագիր՝ Արամ Թոփչյան, առաջաբանը՝ Սեդա Գպրանյանի, 296 էջ, «Վերնատուն», 2021թ.:

«Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարեւոր աշխատությունները, հոդվածներն ու նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի եւ բանտարկության, ինչպես նաեւ Արցախյան շարժման ու Հայաստանի անկախացման տարիներին:

Ընտրանին շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզումները։

Առանձին գլխում զետեղված են հեղինակի գրառումները արցախյան հարցի շուրջ՝ գրված շարժման առաջին փուլում՝ 1988-ին: Գրքում քննադատաբար փակագծեր են բացվում նաեւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության եւ նպատակների վերաբերյալ։ Հայաստանի ազգային հերոսի գրած նամակների, հուշերի եւ հոդվածների հավաքածուն կազմել է նրա եղբայրը Մարգար Մելքոնյանը: Առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականին՝ անգլերեն։

Շապիկին Մոնթե Մելքոնյանն է Քարվաճառի ազատագրումից առաջ, 1993 թ. ապրիլ, լուսանկարիչ՝ Զավեն Խաչիկյան։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.