
Ո՞ւր մնաց Փաշինյանի ճանապարհային քարտեզը
Երեւում է՝ խոստումներ տալը եւ դրանք դրժելը վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող անձի համար սովորական երեւույթ են: Հետպատերազմյան շրջանում, ավելի ստույգ 2020թ. նոյեմբերի 18-ին, երբ Հայաստանն ընդհուպ մոտեցել էր անհուսության եզրին, իսկ մոսկովյան տխրահռչակ հայտարարությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում «18+» ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը պահանջում էր կապիտուլյանտի անհապաղ հրաժարականը, վերջինս 6 ամիս ժամանակ խնդրեց Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու, ներքին համերաշխությունը վերականգնելու համար: Եվ այդ առաքելությամբ նա…
















