
Պատերազմը նորի՞ց է բախում է մեր դուռը
Կանխատեսումները, թե 2021-ին Հարավային Կովկասը կվերածվի մեծ պատերազմի թատերաբեմի, որը չի շրջանցի նաեւ 44-օրյա մարտական գործողություններում հյուծված ու պարտված Հայաստանին, կարծես թե, իրականանալու նշաններ են ցույց տալիս: Շատ փորձագետների կարծիքով՝ փետրվարի 1-12-ը Կարսում նախատեսված «Ձմեռ 2021» համատեղ զորավարժությունները, որոնց Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվել են ամենայն փութկոտությամբ, հնարավոր է, դառնան այն կայծը, որից տարածաշրջանում կարող է հրդեհ բռնկվել: «Մեր տարածագոտում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, սակայն, թե որ երկրները կլինեն թիրախները՝առայժմ պարզ չէ»,- օրերս լրագրողների հետ…
















