
Մեր մեծ տարածարջանն ու մեր չձեւակերպված շահերը
Հայաստանի շուրջը կարեւոր աշխարհաքաղաքական գործընթացներ են ընթանում, որոնք որոշիչ են լինելու մեր մեծ տարածաշրջանի ապագայի եւ, բնականաբար, մեզ համար: Թե որքանով է դա գիտակցվում Հայաստանի գործող իշխանության կողմից, դժվար է գնահատել, որովհետեւ նման տեսակետները հրապարակայնորեն չեն արտահայտվում: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի վարելու երկրների աշխարհաքաղաքական շահերի հակասության վրա հիմնված քաղաքականություն: Դժվար է հասկանալ, թե դրա տակ նա ինչ է նկատի ունեցել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, անկախ իր դիրքորոշումից, աշխարհաքաղաքականության թելադրանքն…
















