Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Անողջամտության իրադրությունում քաղաքական համակարգ չի կարող ձեւավորվել

Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում գնալով ծանրանում է: Պոպուլիստական ճամարտակությունները եւ ամբոխավարությունը համակել են հասարակությունը: Նման ապակառուցողական իրադրությունում անհնար է անցկացնել որեւէ լուրջ, առարկայական քննարկում կամ բանավեճ։

Խմբագրական

Հայաստան-2019. ամեն ինչ կախված է մեկ մարդու կամքից

«Թավշյա» հեղափոխության հետեւանքով Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո մեկ տարի անց երկրում ամենաքննարկվող թեման այդ կառավարության գործունեության արդյունքներն են: Հաշվի առնելով այն, որ պետական կառավարման համակարգից իշխող ՀՀԿ-ի հեռացման փաստն ի սկզբանե ուղեկցվում էր տարատեսակ խուճապային մարգարեություններով, ներկայիս վիճակն ուշագրավ է բազմաթիվ տեսանկյուններից:

Խմբագրական

Կառավարության եւ բիզնեսի միջեւ հարաբերությունների իրավական կարգավորմանն այլընտրանք չկա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության բարձրաձայնած հարցը բուռն արձագանք գտավ հասարակության մեջ: Շատերն այս պահանջի մեջ նկատեցին կառավարության «բանսարկությունները»` իբր օլիգարխին ուզում են անկյուն քշել կամ պատժել ինքնագլուխ վարքագիծ դրսեւորելու համար: «ՔՈ» կուսակցության բուն փաստարկը, թե Սահմանադրությունը պատգամավորին արգելում է զբաղվել գործարարությամբ, քչերին էր հետաքրքրում: Նման «մանրուքներն» առայժմ հայ հասարակությանն այնքան էլ չեն հուզում` անցած տասնամյակների ընթացքում բոլորն…

Խմբագրական

Քաղաքական փոխակերպումներ Ուկրաինայում

Ուկրաինայում ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունները ցնծակաթված առաջացրին ոչ միայն այդ երկրում, այլեւ ողջ աշխարհում: Դրան նպաստեց երկու հանգամանք. «ռամիկ»-շոումենի հաղթանակը եւ նրա ստացած ձայների բարձր տոկոսը (73%): Երկրում, ըստ էության, «թավշյա» հեղափոխություն տեղի ունեցավ: Դիտորդները պնդում են, որ «Ուկրաինայի նախագահական ընտրություններում շոումեն Վլադիմիր Զելենսկու, առանց չափազանցության, փառահեղ հաղթանակը պարզապես հաղթանակ չէ ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ: Դա նաեւ անվերապահ հաղթանակ է ողջ քաղաքական դասի նկատմամբ՝ այն համակարգի, որն այս հաղթանակից հետո տառացիորեն ընկած…

Խմբագրական

Նոր իրարանցում արցախյան խնդրի շուրջ

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները քննարկման են ընդունել իր առաջարկած օրակարգը, եւ որ նա իր հարցերի պատասխանները չի ստացել ո՛չ համանախագահներից, ո՛չ էլ Ադրբեջանից՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտության շուրջ նկատելի իրարանցում սկսվեց:

Խմբագրական

Հետօլիգարխիկ Հայաստանի առօրյան. ճգնաժամ «սեփականություն-աշխատանք-պետություն» եռանկյունում

Տնտեսվարող սուբյեկտների եւ պետական այս կամ այն մարմինների միջեւ պարբերաբար ծագող վեճերը, ինչպես երեւում է, սովորական են դառնում: Իրենց տնօրենի կալանավորման կապակցությամբ «Սպայկա» ընկերության աշխատողների բողոքի հուժկու ալիքը բերում է այն մտքին, որ երկիրը գործ ունի ոչ թե մասնավոր դիպաշարի, այլ ինչ-որ օրինաչափության հետ: Ավելի պարզ ասած՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեության նոր պայմաններին առնչվող անլուծելի խնդիրների մի կծիկի հետ: Թե ուր կարող է տանել այդ միտումը՝ առայժմ դժվար է ասել: Բայց մի բան պարզ է, որ «սեփականություն-աշխատանք-պետություն» եռանկյունում հարաբերությունների ոլորտը մտնում է…

Խմբագրական

Երեք տարի ապրիլյան պատերազմից՝ մինչեւ Հայաստանի նոր ռազմական դոկտրին

Արցախում 2016-ի ապրիլյան պատերազմի երրորդ տարեդարձը Հայաստանում քննարկումների աննախադեպ ալիք էր բարձրացրել: Իշխանափոխությունից հետո երկրում կարելի էր սպասել նման իրարանցում, քանի որ մինչեւ հիմա չկան այդ օրերի ռազմաքաղաքական եւ դիվանագիտական իրադարձությունների վերաբերյալ շատ հարցերի պատասխանները: Վարչապետի խորհրդականի պաշտոնում բանակի հետախուզության նախկին ղեկավարի նշանակումն ավելի էր խորացրել նախորդ իշխանությունների բարեխղճության հանդեպ եղած կասկածները: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չկան որեւէ հիմքեր՝ պնդելու, թե ռազմական գործողությունների նախօրյակին թերացումներ են եղել…

Խմբագրական

Ի՞նչ է նշանակում Գոլանի բարձունքների ճանաչումն Իսրայելի կազմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ճանաչել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը։ Հիշեցնենք, որ այդ տարածքը Իսրայելը նվաճել է 1967 թվականին` արաբաիսրայելական պատերազմի ընթացքում։

Խմբագրական

Ղարաբաղյան կարգավորում. պատասխանատվության չափը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման թեմայի շուրջ երկշաբաթյա բուռն քննարկումներն ավարտվեցին մարտի 19-ին Երեւանում Փաշինյանի հրավիրած մամլո ասուլիսով: Վարչապետը բանակցային գործընթացի նկատմամբ իր մոտեցման օգտին բերեց փաստարկներ` վկայակոչելով 1992-94 թթ. բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերից մի շարք դրույթներ: Որոշակիացվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման թեման:

Խմբագրական

Քաղաքացիական հասարակության երկիմաստ վիճակը

Մամուլում եւ հանրային բանավեճերում սկսել են ավելի հաճախակի քննարկվել քաղաքացիական հասարակության խնդիրները։ Ճանաչված իրավապաշտպանները հանրային հարթակներում հանդես են գալիս կոշտ դիրքորոշումներով, երբեմն օգտագործում են ոչ պարկեշտ բառապաշար ու որակումներ, արդեն իսկ կան նաեւ ֆիզիկական բռնության դեպքեր։ Նման միջադեպեր առաջ տեղի չէին ունենում՝ իրավապաշտպաններն իրենց գործով էին զբաղվում, բնապահպաններն՝ իրենց եւ այլն։ Իրավապաշտպանների եւ, առհասարակ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչումը մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանումն է։ Ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ է փոխվել քաղաքացիական…

Խմբագրական

Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է

Մինչ Հայաստանի հասարակությունը ջանում է, ի վերջո, հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ մեզանում անցած տարի, իսկ ավելի ստույգ՝ գտնել մեր հարազատ «հայրենասեր օլիգարխիային» իշխանությունից հեռացնելու գործում «Սորոսի եւ միջազգային իմպերիալիզմի ականջները», արեւմտյան աշխարհը համակել են ժողովրդական բողոքների հարաճուն ալիքները: Չկա մի օր, որ եվրոպական որեւէ երկրում երթեր ու հանրահավաքներ չանցնեն: Ալիքը հասել է արդեն մինչեւ Աֆրիկա եւ Լատինական Ամերիկա: Եվ հատկանշականն այն է, որ յուրաքանչյուր բողոքավոր շարժում ունի իր թեման: Ֆրանսիայում «Դեղին բաճկոնակները» բողոքում են ընդդեմ հարկային բռնությունների, Միլանի…

Խմբագրական

Անցյալի ստվերները

Թվում է՝ նախկին «օլիգարխների ակումբի»՝ ՀՀԿ-ի իշխանազրկումը պիտի որ հանրային գիտակցությունն ու երկրի քաղաքական դաշտը մաքրեր 28 տարվա ընթացքում կուտակված խնդիրների բեռից եւ անհուսորեն մաշված թեմաների քննարկումից: Նոր իրավիճակը պիտի որ հետաքրքրություն առաջացներ երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ արդիական խնդիրների հանդեպ: Կարծես թե նման միտում նկատվում է. ավելի հաճախ են խոսում Հայաստանի զարգացման ռազմավարության, նոր իշխանությունների կարողությունների եւ սխալների մասին: Հասարակությունում նոր սոցիալական պահանջարկի բյուրեղացում է ընթանում: Առաջին անգամ Հայաստանում կառավարության ծրագիրն աննախադեպ…

Խմբագրական

31 տարի անց. շտկելի՞ են արդյոք Ճակատագրական խեղաթյուրումները

Ղարաբաղյան շարժման մեկնարկի երեսունմեկերորդ տարեդարձն առաջին անգամ նշվում է այն պայմաններում, երբ Շարժման արդյունքում ծնունդ առած` անկախ Հայաստանի քաղաքական ընտրախավը հեռացավ քաղաքական ասպարեզից: Ներկա պահի խորհրդանշական արտահայտությունը ԼՂՀ Գերագույն խորհրդի ողբերգականորեն զոհված առաջին նախագահի ծննդյան 60-ամյակի օրվա համընկնումն է ԼՂՀ առաջին նախագահի` կալանքում գտնվելու օրերի հետ: Այս զուգադիպությունն արտացոլում է հայոց պետականության կառուցման պատմության ողջ հակասականությունը: Հնարավոր է` հենց հիմա է եկել Հայաստանում եւ Արցախում պետականաշինության գործընթացի խոշոր խեղաթյուրումների անաչառ…

Խմբագրական

Հայաստանի նոր կառավարության ծրագիրը. ի՞նչ է նշանակում «կառավարության քաղաքական կամքը»

Հայաստանի կառավարությունն իր ծրագիրն ուղարկեց Ազգային ժողով: Ուրախալի է, որ 2019թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելուց ինչ-որ կերպ ինքն իրեն զերծ պահած երկրի հասարակությունն այս անգամ ակտիվորեն մասնակցում է Կառավարության ծրագրի քննարկմանը: Մինչ օրս ամենաակնառուն քննադատական գնահատականներն են: Անշուշտ, նման քննադատության համար հիմքեր կան. ծրագրի շատ դրույթներ չափազանց դեկլարատիվ են:

Խմբագրական

Եթե ոչ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը, ապա ի՞նչ

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ՀՀ նոր իշխանությունների ռազմավարության մեջ բավական երկար ժամանակ տիրող անորոշությունը սաստիկ լարել է հայ հասարակության նյարդերը: Հունվարի 28-ին՝ հայկական բանակի տարեդարձի տոնակատարության ժամանակ, Հայաստանի արտգործնախարարը դժվար կացության մեջ էր ընկել՝ ոչ մի կերպ չկարողանալով բացատրել, թե ինչի մասին է ժամերով խոսել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Նրան այլ բան չմնաց, քան հայտարարել, որ «բանակցությունների այլընտրանքն աղետն է»: Իրականում նա հաստատեց հանրային կասկածները, որ իշխանությունները որեւէ ռազմավարություն, որեւէ նպատակ չունեն: Բանակցություններն…

Խմբագրական

Արցախյան թեմա. ոչ ոք ոչինչ չգիտի՝ ոչ ոք մյուսին չի հավատում

Հայաստանում ստեղծվել է մի կացություն, որում ոչ ոք չգիտի, թե ինչ կա այն մարդկանց մտքին, ովքեր հանդիպում եւ քննարկում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Ոչ ոք չի հավատում արտաքին գործերի նախարարի եւ երկրի վարչապետի թեկուզ մի խոսքին: Բացի դրանից, ոչ ոք չի հավատում երկրի ներսում ու արտերկրում գործող քաղաքական եւ հասարակական գործիչների արտահայտած ցանկացած կարծիքին: Արդյունքում յուրաքանչյուրը մնում է իր տեսակետին:

Խմբագրական

Երբ բացակայում են չափորոշիչները

Հանրային եւ քաղաքական կյանքում չափորոշիչներ սահմանելու համար պատասխանատուն պետությունն է, իսկ պետության քաղաքականությունը ձեւավորում է քաղաքական իշխանությունը: Պետության պարտականությունը ոչ միայն չափորոշիչների սահմանումն է, այլեւ դրանց պահպանության ապահովումը։ Երբ քաղաքական իշխանությունը զլանում է իր պարտականությունները կատարել` հանրության գիտակցության մեջ սկսվում է բրուոնյան շարժում, որի հետեւանքը ամենաթողությունն է։