Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Ի՞նչ է պակասում Հայաստանի հասարակությանը

Ազգի կայացվածության աստիճանը բնորոշելու կարեւոր չափանիշներից մեկը վտանգի կամ տագնապի պահերին նրա սոցիալական համախմբման ունակությունն է: Այդպիսի իրավիճակների ժամանակ է երեւում հանրության համերաշխության, փոխադարձ հարգանքի ու պատասխանատվության չափը: Հայաստանում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, հայտարարվել է արտակարգ դրություն: Կարելի է սպասել, որ հետագայում, երբ կորոնավիրուսի համավարակն այլեւս կդառնա անցյալ, սոցիոլոգները հետաքրքիր ուսումնասիրություններ կիրականացնեն այն մասին, թե այս կամ այն հանրույթն ինչպես է իրեն պահել արտակարգ իրավիճակներում: Չինաստանը ցույց տվեց կազմակերպված պետության բացառիկ…

Խմբագրական

Պետական կառավարումը եւ աշխարhայացքը

Քաղաքական աշխարհայացքը մի քանի կենսական խնդիրներ է լուծում։ Թիվ մեկ խնդիրն ընդհանուր արժեքային համակարգի շուրջ հանրության համախմբումն է։ Առանց ընդհանրական պատկերացումների ու արժեքային համակարգի չի կարող լինել քաղաքական ազգ, որի բացակայության պարագայում անջրպետ է առաջանում կառավարող ինստիտուտների ու ժողովրդի միջեւ։ Քաղաքական աշխարհայացքը ինտեգրում է քաղաքացիների մասնավոր հայացքները ընդհանրական նպատակների ու ձգտումների շուրջը։ Այդ ընդհանրական պատկերացումների վրա էլ կառուցվում է քաղաքական համակարգը։ Դա շատ կարեւոր գործընթաց է ցանկացած պետության համար, որն ուզում է ստեղծել կառավարման կայուն…

Խմբագրական

Հայաստանը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը

28 տարի առաջ` 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, հետագայում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը վեր պարզեց Հայոց եռագույնը ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ ու Կազմակերպության բարձր ամբիոնից հանդես եկավ իր անդրանիկ պաշտոնական ուղերձով:

· Րաֆֆի Հովհաննիսյան

Խմբագրական

Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը եւ Հայաստանը

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները գնալով լարվում են, եւ արդեն տարածում է գտնում այն գնահատականը, որ նրանց միջեւ նախապատերազմական իրավիճակ է հասունանում։ Թե որքանով է այդ գնահատականն իրատեսական, առայժմ դժվար է ասել, սակայն բանականությունը, այդուամենայնիվ, հրաժարվում է ընդունել մեծ պատերազմի հավանականությունը` հաշի առնելով, որ Ռուսաստանը միջուկային երկիր է, իսկ Թուրքիան` դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ, եւ նման առճակատումը գլոբալ հետեւանքներ կարող է ունենալ:

Խմբագրական

Բանակի թիվ մեկ թշնամին «դավադրությունների տեսությունն» է

Ոչ մարտական պայմաններում զինվորների` հաճախակի դարձած կորուստները հասարակությանը ցնցակաթվածի մեջ են գցել: Ինքնասպանությունները, դժբախտ դեպքերը, «դեռեւս չբացահայտված հանգամանքներում» կատարված սպանությունները, կարծես թե, պատահականություններից վերածվում են օրինաչափության, եւ այդ երեւույթի կողքով անտարբեր անցնելն անհնար է:

Խմբագրական

Հանրաքվեին ընդառաջ. քաղաքական օրակարգի ձեւավորման հրամայականը

Հայաստանը, քաղաքական առումով, թեւակոխում է դրամատիկ ժամանակաշրջան` նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին հրամանագիր ստորագրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը ապրիլի 5-ին նշանակելու մասին: Ինչպես համապետական մակարդակի ցանկացած միջոցառում, հանրաքվեն առավել եւս` նոր մարտահրավեր է հասարակության կյանքում, որն իր հետ կարող է բերել նոր ցնցումներ ու բազում հարցեր, որոնց պատասխանները հանրությունը չունի։

Խմբագրական

Ինչ համակարգով է փոխարինվում «հին համակարգը». 7-րդ կետը

2018-ին` ժողովրդի լայն զանգվածների ճնշմամբ տեղի ունեցած իշխանափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր գործող «կոռուպցիոն համակարգը» փոխել նոր՝ ժողովրդավարական համակարգով։ Որպես կարգախոս՝ նմանատիպ խոսքերը վառ տպավորություն են գործում, սակայն բարդությունները սկսվում են այն պահից, երբ փորձում ենք հասկանալ, թե այն ժամանակ ինչպիսի համակարգ էր գործում եւ, որպես հետեւանք, ինչպիսի համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն նորը ստանալու համար։ Նոր կառավարությունը որեւէ կոնկրետ, հայեցակարգային մոտեցումներ հանրությանը չի ներկայացրել։ Միայն վերջերս՝ իշխանափոխությունից մոտ երկու տարի անց, Նիկոլ…

Խմբագրական

Խոսքի ազատությունը եւ պատասխանատվությունը

Խոսքի ազատության իրավունքը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել, սակայն ժամանակաշրջանից կախված`ունեցել է իր առանձնահատկությունները: 1990-ականներից ի վեր անկախ իշխանությունները տարբեր կերպ փորձել են այն սահմանափակել։ Առաջին նախագահի կառավարման շրջանում նմանօրինակ դրսեւորումներն ավելի ակնբախ էին` փակվում էին թերթեր, կուսակցություններ, ծեծի էին ենթարկվում խմբագիրներ ու լրագրողներ։ Հաջորդ փուլում կոշտ եղանակներին փոխարինելու եկան խոսքի ազատության սահմանափակման առավել մեղմ ձեւեր` «պարգեւատրումների», շահագրգռությունների այլեւայլ եղանակներով մամուլը եւ հեռուստաեթերը դարձնել վերահսկելի։ Չմոռանանք,…

Խմբագրական

Կառավարել` նշանակում է գրավել մարդկանց մտքերն ու սրտերը

Հայաստանի հանրությունն ապակողմնորոշված վիճակում է։ Եթե անցած տարի կյանքը հասկանալի էր՝ պայքար էր գնում «սեւերի» ու «սպիտակների» միջեւ, որտեղ հերոսներն ու հակահերոսները, ազնիվներն ու անազնիվները հստակորեն տարանջատված էին, ապա այժմ ամեն ինչ միախառնվել է։ Գույները կորցնում են իրենց հստակությունը եւ սկսել են տարրալուծվել գորշի մեջ։

Խմբագրական

Անկախությո՞ւն, թե՞ ինքնիշխանություն

Հայաստանի քաղաքական դիսկուրսում կարելի է հաճախ լսել «անկախության վերականգնում», «պայքար գաղութատիրության դեմ» արտահայտություններ, իսկ որոշ խմբեր, ովքեր ներկայանում են որպես այլընտրանքային նախաձեռնություններ, սպառնում են այդ պայքարն իրականություն դարձնել։ Փաստորեն Հայաստանում՝ ՄԱԿ-ի կողմից որպես ինքնիշխան (սուվերեն) երկիր ընդունվելուց, այսինքն՝ միջազգային հարաբերություններում լիարժեքորեն ինքնուրույն սուբյեկտ ճանաչվելուց հետո դեռ շարունակվում է պայքարը անկախ երկիր դառնալու համար։ Ինչո՞վ են տարբերվում «անկախ» եւ «սուվերեն» հասկացությունները։ Այդ տարբերությունը հասկանալը կարեւոր է, դա ոչ միայն…

Խմբագրական

Միջազգային հարաբերությունների անորոշությունը եւ Արցախը

Արցախի հիմնահարցը շարունակում է մնալ ամենագլխավորը Հայաստանի ներքաղաքական օրակարգում։ 1988-ից, երբ այն համազգային օրակարգի գերխնդիրն էր դարձել, միեւնույն ժամանակ, սկսեց շահարկվել կառավարող եւ իշխանության ձգտող ուժերի կողմից։ Անկեղծ մտահոգություններն ու քաղաքական շահարկումները միախառնվել էին։ Այսօր նույնպես դժվար է միմյանցից զատել իրական մտահոգություններն ու շահարկումները։ Բայց սա ներքաղաքական խնդիր է` թողնենք մի կողմ, ու փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում ընդհանրապես աշխարհում եւ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի փոխհարաբերություններում` մասնավորապես։…

Խմբագրական

Հետհեղափոխական ֆրուստրացիա

Հեղափոխությունները, որպես կանոն, ուղեկցվում են զանգվածների վարակիչ ոգեւորությամբ: Ամբոխի մեջ մարդիկ տոգորվում են միմյանց նկատմամբ հավասարության, ընդհանրության եւ հարազատության զգացմունքով` դա պայքարի եղբայրություն է։ Զանգվածները միահյուսվում են համընդհանուր գաղափարով, մաքառման ոգով ու երջանիկ ապագայի երազանքներով: Իր հիմնական խնդիրը` «չարիքի իշխանության» տապալումը կյանքի կոչելուց հետո, երբ ամբոխը ցրվում է տները, գալիս է «քարերը հավաքելու» ժամանակը։ Մարդիկ սկսում են «դեբետ-կրեդիտի» հաշվարկներ անել` ի՞նչ ունեինք մինչեւ հեղափոխությունը եւ ի՞նչ ենք ստացել դրանից հետո։ Այդ ժամանակ էլ սկսում է…

Խմբագրական

Անձերը եւ երեւույթները

Ժամանակ առ ժամանակ հանրային քննարկումների հարթակում հայտնվում են ինչ-որ բառակապակցություններ, եզրույթներ, որոնք սկսում են լայնորեն քննարկվել, սակայն ոչ միշտ են հասկանալի լինում դրանց իմաստն ու նշանակությունը։ Վերջին ժամանակներս շատ է խոսվում նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «քաղաքական գնահատական» հասկացությունը, ո՞րն է դրա անհրաժեշտությունը եւ ի՞նչ է փոխում կամ ինչ կփոխի մեր կյանքում նման գնահատականը:

Խմբագրական

Ժամանակաշրջանի քաղաքական իմաստավորումը

Ցանկացած ժամանակաշրջան կարիք ունի քաղաքական իմաստավորման, որի հիման վրա կառուցվում է նոր քաղաքականությունը, եւ դա մշտական գործընթաց է։ Քաղաքական գործիչների կոչումն է` քայլել ժամանակին համընթաց, վերաիմաստավորել անցյալն ու կառուցել ապագայի նախագծեր։ Նման նախագծերի միջեւ մրցակցությունն է քաղաքական կյանքի իմաստը։

Խմբագրական

Պանթյուրքիզմը եւ ուժերի հավասարակշռությունը մեր տարածաշրջանում

Եթե 20-րդ դարում մեծ տերությունները միմյանց հետ իրենց հարաբերությունները պարզում էին Եվրոպայում, ապա այսօր Մեծ մերձավոր արեւելքն է հայտնվել աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում, որին մաս է կազմում նաեւ Հարավային Կովկասը: Այս զարգացումները չեն կարող շրջանցել Հայաստանը, իսկ եթե ավելի հստակ ձեւակերպենք, ապա Հայաստանի ներկան ու ապագան փոխկապակցված են տեղի ունեցող գործընթացների հետ։

Խմբագրական

Կուսակցական անտարբերություն Կուսակցությունների մասին օրենքի հանդեպ

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ քննարկվում է Կուսակցությունների մասին նոր օրենքի նախագիծը։ Սույն օրենքը պետք է որոշի այն հիմնական պահանջները, որոնք պետությունը դնում է կուսակցությունների առջեւ։ Թվում էր` այդ օրենքը պետք է շարժեր անխտիր բոլոր կուսակցությունների հետաքրքրությունը, սակայն ոչ բոլորն են մասնակցում քննարկումներին, առաջարկություններով ու առարկություններով առայժմ մամուլը չի հեղեղվել։ Այնինչ ցանկացած կայացած երկրում նման օրենքի քննարկումը, թերեւս, կդառնար հասարակական-քաղաքական կյանքի գլխավոր հարցը։ Ինչո՞ւ։

Խմբագրական

Ցեղասպանության ճանաչումը եւ ազգային շահը

Անցնող շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր։ Տասնամյակներ ի վեր ամերիկահայերի հիմնական քաղաքական նպատակը մասամբ իրականացավ։ Ցեղասպանությունը Ներկայացուցիչների պալատի մակարդակով ճանաչվեց առանց մեծ լոբբիստական արշավի, առանց քարոզչական ջանքերի։ Այդ ամենն ինչ-որ կենցաղային միջոցառման տպավորություն է թողում՝ կոնգրեսմենները «վերցրին» ու ճանաչեցին։ Ամենաուշագրավն այն է, որ բանաձեւի ընդունման համար ընտրվել էր Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության հռչակման օրը: Թե ինչու՝ կարելի է միայն ենթադրություններ անել: