
Թուրքիան բարդացրել է իր եւ ուրիշների կյանքը
Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունն արմատապես փոխել է շահերի գլոբալ դասավորությունը: ՆԱՏՕ-ի ներսում ճգնաժամ է առաջացել: Այդ կազմակերպության առանցքային անդամները հակվում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարին: ԱՄՆ-ն արդեն ձեռնամուխ է եղել այդպիսի պատժամիջոցների իրականացմանը: Միաժամանակ` ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր համար միեւնույն է, թե ով կկարգավորի իրավիճակը Սիրիայում, քանի որ Միացյալ նահանգները չի ցանկանում կռվել քրդերի համար: Մանավանդ որ, Թուրքիայի դեմ դուրս է եկել Սիրիայի բանակը: Դոնալդ Թրամփն անուղղակի կերպով մատնացույց էր անում Ռուսաստանին եւ Չինաստանին:…
















