
Հարսանիք լեռներում՝ Սուրբ Գեորգիի հովանավորությամբ
Մայիսյան Եռատոնի մեջ ներառվում են երկու պատմական իրադարձություններ՝ Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի 1945թ․ տարած հաղթանակն ու աշխարհում ֆաշիզմի վերացումը, եւ Շուշիի 1992թ․ ազատագրումը հայկական զինված ուժերի կողմից։ Հիշատակի հանդիսություններում փառաբանվում է հայ զինվորի բազկի ուժով կերտված ռազմական հաղթանակը։ Պատմական այս երկու խոշոր հաղթանակների հետ մեկտեղ՝ այս տոնը, այսպիսով, դիտարկվում է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ հայ զինվորի փառաբանման օր։
















