Ընթացիկ համար#44/2026
ACNIS reView

Վերլուծական

Վերլուծական

Իրական քաղաքացիական հասարակությունը

Հայաստանում կուսակցությունների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը վաղուց էր հասունանում, եւ դրա հիմնական պատճառը ընտրությունների հանդեպ հանրային անվստահությունն էր: Դա ինչ-որ կերպ արդարացնում էր ընդդիմադիր կուսակցություններին՝ իրենք չեն եղել այդ համակարգի ճարտարապետները:

· Վաղարշակ Հայրապետյան

Վերլուծական

Արցախյան ընտրություններ. «պատժի փրկագնի» ընտրարշավ

Արցախում սկսված նախընտրական արշավը միանգամից ի հայտ բերեց շոշափելի մի գծապատկեր: Իշխանական թեկնածուն, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, որպես նախընտրական ծրագիր, ընտրողներին առաջարկեց դրամական օգնություն եւ խոստումներ, իսկ առավել արմատական ընդդիմությունը պահանջեց արգելել ընտրություններին Հարությունյանի մասնակցությունը: Ձեւավորվեց բանավեճի այն հանգուցային գիծը, որի հենքին էլ անցնում է բոլոր թեկնածուների նախընտրական արշավը: Խոսքն այն բանավեճի մասին է, որը ծավալվել է Արցախի նախկին պետնախարարի կողմից անցկացվող` «մարդկանց օգնություն ցուցաբերելու» ընտրարշավի շուրջը: Իր «բարեգործական»…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Արդյոք արդարացվա՞ծ է համայնքների խոշորացումը

Կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՀՀ վարչատարածքային բաժանման եւ ՏԻՄ մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների միավորմամբ ստեղծել միասնական Լերմոնտովո համայնքը, իսկ Տավուշի մարզում 19 համայնքների միավորմամբ՝ միասնական Իջեւան համայնքը։

· Հայկ Փայտյան

Վերլուծական

Արցախյան ընտրություններ. անակնկալներ` ամեն օր

Արցախյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը հայ հանրության շրջանում բավական բարձր է: Մամուլը մեծ ուշադրություն է դարձնում այդ թեմային: Սակայն լավ պատկերացում կազմել այն մասին, ինչ տեղի է ունենում, այնքն էլ հեշտ չէ: Քիչ են վերլուծական նյութերը` ավելի հաճախ հրապարակվում են այս կամ այն քաղաքական ուժերի կողմնակիցների դիրքորոշումները եւ նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հայտարարությունները: Իրավիճակն ամենալավը կարելի է հասկանալ Արցախի ներսից:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Գլոբալիստներ եւ ազգայնականներ. ո՞ւմ բաժին կհասնի առաջատարի դափնին

Կա տիրապետող տեսակետ, թե ներկայի վերլուծության եւ ապագայի որոշակի կանխատեսման ակադեմիական ուսումնասիրության տեսանկյունից խիստ կարեւոր են անցած պատմական ուղու վերաիմաստավորումն ու գնահատումը` թույլ տրված սխալներից դասեր քաղելու եւ ապագայում դրանցից խուսափելու համատեքստում։ Պետք է նշել, որ հայկական իրականությունում այս առումով անարդարացիորեն գրեթե միշտ կարեւորվել է միայն սեփական պատմությունը` անուշադրության մատնելով համաշխարհային պատմության հարուստ փորձը, նրա արժեքավոր դասերը։ Մինչդեռ, ինչպես պնդում են բազմաթիվ հետազոտողներ, առանց համաշխարհային պատմության հղացքի փիլիսոփայությունն ըմբռնելու,…

· Հայկ Փայտյան

Վերլուծական

Ռուսաստան-Թուրքիա. հարաբերությունների նոր սրացում

Այն պահից ի վեր, երբ Թուրքիայի խորհրդարանը հունվարի 2-ին հավանություն տվեց ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարությանը ռազմական օգնություն ցույց տալու` գործադիրի որոշմանը, ողջ աշխարհը կորցրել է հանգիստը: Չնայած Լիբիայի վերաբերյալ Բեռլինում հունվարի 19-ին տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովին, որտեղ բոլոր մասնակիցների հետ միասին Թուրքիան համաձայնեց զինադադար հաստատել եւ չմիջամտել Լիբիայի գործերին, միջազգային զարգացումներն ընթացան բոլորովին այլ հունով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիային մեղադրեց խորհրդաժողովում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ` հղում անելով այն…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ժնեւյան բանակցություններ. ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր

Երբ լրատվամիջոցներում հայտնվեց Ժնեւում հունվարի 29-30-ը Հայաստանի եւ Ադբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին հաղորդումը, պահի գլխավոր հարցը այդ հանդիպման մտադրությունները դարձան: Թեպետ երկու կողմի հանրություններն արդեն սովոր են ոչինչ չսպասել այդպիսի հանդիպումներից, ներկա պահը, այնուամենայնիվ, որոշակի առանձնահատկություն ունի:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Միջազգային հարաբերություններում յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը

Հունվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքըլ Պոմպեոն կոլումբիական Caracol TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ նահանգները համաշխարհային հանրության հետ համատեղ աշխատում է Վենեսուելայում իշխանափոխության իրականացման ուղղությամբ: Պետքարտուղարի խոսքով` ամերիկյան ռազմավարությունը գործուն է եւ այն փոփոխել չի պահանջվում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ո՞ւմ համար էր նախազգուշացում գեներալ Սուլեյմանիի սպանությունը

Երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ուժերով 2020 թվականի հունվարի 3-ին սպանվեց Կասեմ Սուլեյմանին, կարելի էր նկատել, թե ինչպես կայծակնային արագությամբ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց Լիբիայի հիմնախնդիրը: Մի շարք փորձագետներ սկսեցին իրանցի գեներալի սպանությունը կապել, առաջին հերթին, Լիբիայի շուրջ ծավալվող իրավիճակի հետ: Այսինքն՝ այս սպանության մեջ նրանք տեսան նախազգուշացում ոչ այնքան Իրանի իշխանություններին, որքան աշխարհի տարբեր ծագերում որոշ «տաքգլուխների»: Կասկածներ չկան, որ իրանական վարչակարգին եւս ինչ-որ բան էին ուզում հասկացնել: Բայց Իրանի վարքագծում վերջին շրջանում չի…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն` Հայաստանում այդպես էլ պատասխան չկա

Ազգային ժողովի ընտրություններից եւ նոր կառավարության նշանակումից մեկ տարի անց երկրում հիմնական բանավեճերը, ինչպես եւ ակնկալվում էր, ընթանում են նոր իշխանությունների հաջողությունների կամ անհաջողությունների թեմայի շուրջ: Այն հարցում, որ կառավարությունը կարողացել է մենաշնորհազերծել տնտեսական գործունեությունը, վերացնել տեղական կլանները, զգալիորեն ավելացնել բյուջետային մուտքերը, կարգավորել որակյալ ճանապարհաշինությունը, ընդլայնել սոցիալական ծրագրերը եւ այլն, առանձնապես վիճելու հարկ չկա: Սակայն լուրջ բացթողումները մնում են պետական կյանքի բոլորովին այլ ոլորտում` կարեւորագույն խնդիրների իրավական…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ադրբեջան. հասկացությունները նենգափոխելու անհաջող փորձ

Ամեն անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններ են անում, հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջավայրում ծավալուն տարամեկնություններ են սկսում հակամարտության կարգավորման միջազգային դիվանագիտությունում առկա իրավիճակի շուրջը: Բացառություն չեղավ նաեւ հերթական հայտարարությունից հետո, որը դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում հնչեց արդեն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին մասնակցող համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների մակարդակով:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայաստան. սեփականության վաճառքին պետք է զգույշ վերաբերվել

Թյուրիմացության վերջին դեպքը, որ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի եւ արաբ ձեռնարկատերերի միջեւ՝ երբ վերջիններիս մերժվեց Երեւանում ձեռք բերել սեփականություն, այնքան էլ արտառոց չէր: Շատերն այն ընկալում էին սոսկ իբրեւ Հայաստանի տնտեսության մեջ արվող արտաքին կապիտալ ներդրումների առջեւ քաղաքապետարանի կողմից խոչընդոտներ ստեղծելու փաստ: Բայց իրավիճակն առավել համակողմանի դիտարկելիս՝ կարելի է ավելի ճշգրտորեն իմաստավորել տեղի ունեցածը: Հայաստանը բախվել է մի լուրջ միտումի, որի իմաստն այստեղ մինչեւ վերջ հասկացված չէ: Դա հետեւյալն է. նպատակահարմա՞ր է արդյոք հսկայածավալ ֆինանսների կենտրոններին մեզանում…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

«Միացում»-ի 30 տարին. բանավեճերի միասնական լեզուն դեռ գտնված չէ

Ստեփանակերտի մամուլի ակումբի եւ «Հայկական ընտրություն» ՀԿ-ի (Երեւան) նախաձեռնությամբ օրերս Ստեփանակերտում կազմակերպվել էր «Կլոր սեղանի» շուրջ քննարկում՝ նվիրված 1989թ. դեկտեմբերի 1-ին Արցախի ազգային խորհրդի եւ խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված՝ վերամիավորման մասին համատեղ որոշման 30-ամյակին: Նախատեսվում է նման միջոցառում անցկացնել նաեւ դեկտեմբերի 1-ին Երեւանում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայկական ընդդիմության հիմնախնդիրները

Կուսակցությունների նկատմամբ հանրության վստահությունը շարունակում է մնալ ցածր: Այդ հանգամանքը դրսեւորվել էր դեռ անցյալ տարի անցկացված` Երեւանի ավագանու եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակաշրջանում: Այլ բան չէր էլ կարող լինել. երկու տասնամյակների ընթացքում կուսակցությունների արժեզրկումը հանրային գիտակցության մեջ ձեւավորել է ոչ միայն անվստահություն, այլեւ ժխտողականություն: Ըստ էության, «թավշյա» հեղափոխության ժամանակ հանրությունը մերժեց ոչ միայն այն ժամանակ գործող վարչակարգին, այլեւ բոլոր քաղաքական կուսակցություններին: Պատահական չէ, որ բողոքավորները միայն մեկ հեղինակություն էին ճանաչում`…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Մեծամասնության դիկտատուրան ծնում է բունտ՝ ընդդեմ ընտրախավի

Շատերը կհիշեն, որ Հայաստանում 2018 թվականի «թավշյա» հեղափոխության հաջողությունն ամենասկզբից չտեսնված հետաքրքրություն էր առաջացրել աշխարհում: Դա նկատելի էր համաշխարհային զանգվածային տեղեկատվության միջոցների բազմաթիվ ռեպորտաժներից եւ այլ հրապարակումներից: Այն ժամանակ դժվար էր ենթադրել, որ կառավարող վարչակարգերի դեմ պայքարն աներեւակայելի թափ կստանա ամբողջ աշխարհում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Դարձյալ Արցախի հիմնախնդրի շուրջ. կարիք չկա պատասխան տալ այլոց մեղքերի համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի` նորերս HardTalk-ի ձեւաչափով BBC-ին տված հարցազրույցը կրկին արդիականացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային դիվանագիտության թեման: Նախեւառաջ ի հայտ եկավ կոնֆլիկտային իրավիճակի էության գնահատականներում մեծ տարաձայնությունների փաստը: Շատերը նախարարին մեղադրեցին արցախյան հակամարտության էությունը բացահայտելու անկարողության մեջ: Ճշմարտության մասնիկ դրանում կա. Հայաստանի իշխանություններն արդեն քառորդ դար միջազգային տարբեր հարթակներում իրենց հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքներ են «կուլ տալիս» միջազգային իրավունքի կանոնները…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Սիրիայի նոր ստատուս-քվոն. ինչո՞ւ բոլորն ուզում են պատժել Թուրքիային

Քանի դեռ Սիրիայում դադարեցված են ակտիվ մարտական գործողությունները, կարելի է փորձել իմաստավորել տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող խնդիրների էությունը: Ինչպես երեւում է, թուրք-սիրիական սահմանին ստեղծված նոր իրադրությունն ընդամենը փոքրիկ մի փուշ է արդի միջազգային հարաբերությունների մարմնում: Տարածաշրջանում ամեն ինչ հասկանալի է: Այս տարվա հոկտեմբերի 22-ին Սոչիում ընդունված ռուս-թուրքական փոխըմբռնման հուշագիրն ամրագրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ տարածագոտու նոր ստատուս-քվոն: Հոկտեմբերի 22-ին Սիրիայի վերաբերյալ Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից ընդունված գործողությունների պլանը…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

«Հին աշխարհը» փոփոխությունների պայմաններում. միջազգային հաստատություններում ճգնաժամը խորանում է

Ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչու հանկարծ ԱՄՆ-ը որոշեց լքել Սիրիան եւ իր դաշնակից քրդերին թողնել նրանց գլխավոր թշնամու՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմհանդիման: Փոխարենը շատերին հետաքրքրեցին Թուրքիայի հետ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի այլ անդամների միջեւ ծագած հակասությունները: Եվ, ինչպես կարելի է նկատել, ԱՄՆ-ի գործողությունները կապված են ավելի շուտ Թուրքիայի հետ, այլ ոչ թե քրդերի: Վերջիններս միջազգային քննարկումներում ընդամենը շախմատային զինվորի դերում էին հայտնվել:

· Մանվել Սարգսյան