Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

8-15 փետրվարի 2020թ.

Հաշվետու շաբաթը մեկնարկեց Սահմանադրական դատարանի շուրջ եռացող կրքերով: Ավելի վաղ` փետրվարի 6-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը որոշել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ վեց անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Ազգային ժողովը նախ չընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Իմ քայլը» խմբակցության առաջարկությամբ քննարկեց Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշումը, որն էլ ընդունվել էր ձայների 88 կողմ եւ 16 դեմ հարաբերակցությամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր քվեարկել նախագծին,…

Շաբաթվա անցուդարձ

1-8 փետրվարի 2020թ.

Անցած շաբաթավերջին` հունվարի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ղազախստան, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ Ալմաթիում անցկացված միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Շաբաթվա անցուդարձ

25 հունվարի - 1 փետրվարի 2020թ.

Անցած շաբաթ օրը` հունվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս տվեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում։ Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն` լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ Փաշինյանը նախ ներկայացրեց բոլոր ոլորտներում Նոր Հայաստանի ձեռք բերած հաջողությունների մասին վկայող 100 փաստ: Լրագրողներին նախապես բաժանվել էր փաստերի այդ «հարյուրյակն» ամփոփող բրոշյուրը, որն աշխատանքային տարբերակն էր, իսկ ասուլիսից հետո տարածվեց վերջնական խմբագրված տարբերակը:

Շաբաթվա անցուդարձ

18-25 հունվարի 2020թ.

Անցած շաբաթավերջին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան բոթը ցնցել էր ողջ հանրապետությունը: Նրա դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Մամուլի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, երբ Կուտոյանը Պարույր Սեւակի փողոցում գտնվող իր բնակարանում միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել էին ծնողների տանը: Ավելի ուշ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ կրակոցն արձակվել է Կուտոյանին պատկանող «Glock» տեսակի ատրճանակից, որը նա պարգեւատրման կարգով ստացել էր…

Շաբաթվա անցուդարձ

11-18 հունվարի 2020թ.

Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հունվարի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։

Շաբաթվա անցուդարձ

14-21 դեկտեմբերի 2019թ.

Հայաստանյան իրավապաշտպան վեց կազմակերպություններ դեկտեմբերի 14-ին դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով քննության առարկա դարձնել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) վերջին տասնամյակների ընթացքում իրականացրած գործունեությունը: Խոսքը, մասնավորապես, ԱԱ ծառայության կողմից քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման եւ օգտագործման դեպքերի մասին է, որոնք արվում էին ընդդիմության եւ քաղհասարակության առավել ակտիվ անդամների վրա ապօրինի ներգործության նպատակով: Իրավապաշտպան կառույցների վեցյակը, բացի դրանից, իշխանության առջեւ խնդիր է դրել մանրակրկիտ ուսումնասիրել 1999թ. հոկտեմբերի…

Շաբաթվա անցուդարձ

7-14 դեկտեմբերի 2019թ.

Նախորդ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մոտ մեկ միլիոն դոլար գումարի հափշտակության կազմակերպման գործով առաջադրված մեղադրանքի շուրջ բուռն արձագանքները ամենաքննարկվող թեմաներից մեկն էին նաեւ այս շաբաթվա ընթացքում: Մեղադրանքի համաձայն՝ 2013-ի հունվարի 25-ից մինչեւ նույն թվականի փետրվարի 7-ն ընկած օրերին Սարգսյանը կազմակերպել էր պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակման կատարումը:

Շաբաթվա անցուդարձ

30 նոյեմբերի - 7 դեկտեմբերի 2019թ.

Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 30-ին ուսումնասիրության առարկա դարձրեց մի քանի ընկերությունների ու անհատների կողմից Երեւան համայնքին 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները: Ինչպես հայտնի է, քաղաքապետարանն ավելի վաղ հրապարակել էր համայնքին աղբատար մեքենաներ նվիրած ընկերությունների եւ անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով: Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, 14 աղբատար նվիրել է «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, 3-ը՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս ցանկը, ըստ «Հետք»-ի, կապված է նախկին եւ ներկա պաշտոնյաների մերձավորների հետ։ Օրինակ` «Ալեքս…

Շաբաթվա անցուդարձ

23-30 նոյեմբերի 2019թ.

Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովը նոյեմբերի 26-ի իր առաջին նիստում նախագահ ընտրեց Հայկուհի Հարությունյանին: Սա անցած շաբաթ Ազգային ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունից հետո ինքնավար մարմնի հաջորդ քայլն էր: Այսպիսով` հանձնաժողովը կնախագահի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից առաջադրված Հայկուհի Հարությունյանը, հանձնաժողովում Կառավարությունը կներկայացնի Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը» խմբակցությունը` Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը` Նարեկ Համբարձումյանը, եւ Բարձրագույն դատական խորհուրդը` Արամայիս Փաշինյանը:

Շաբաթվա անցուդարձ

16-23 նոյեմբերի 2019թ.

Նախորդ շաբաթվա ավարտը նշանավորվեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տված Վազգեն Մանուկյան քաղաքական գործչի մասին հակասական եւ աղմկոտ հայտարարություններով: «Ազատության» հարցին ի պատասխան` վերջինս ասել է, որ պատրաստվում է մուտք գործել քաղաքական դաշտ եւ այդ նպատակով էլ վերականգնելու է իր հիմնադրած ԱԺՄ կուսակցությունը: «Նախատեսում եմ երեւի գարնան ամիսներին` քաղաքականապես վերակառուցված անցկացնել համագումար, ինչը կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ»,- նշել է նա:

Շաբաթվա անցուդարձ

9-16 նոյեմբերի 2019թ.

Նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Երեւանում էր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանցի իր պաշտոնակցի` Զոհրաբ Մնացականյանի հետ նա մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Երկօրյա այցի ընթացքում Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ բանակցություններ է վարել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Շաբաթվա անցուդարձ

2-9 նոյեմբերի 2019թ.

Հանրության որոշ շրջանակներում երկար ժամանակ քննարկման առարկա էր դարձել Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առանձնատունը: Արծարծվում էր մասնավորապես այն հարցը, որ Կառավարությունը 2 միլիոն դոլարի գումար էր հատկացրել շենքի վերանորոգման եւ նոր կահավորանքի ձեռքբերման համար, ինչը, շատերի կարծիքով, անհարկի ծախս էր Հայաստանի պես աղքատ երկրի համար:

Շաբաթվա անցուդարձ

26 հոկտեմբերի - 2 նոյեմբերի 2019թ.

Անցած կիրակի նշվեց «Հոկտեմբերի 27»-ի ողբերգության տարելիցի օրը։ Ուղիղ 20 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ահաբեկչական խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Ազգային ժողով, որտեղ ընթանում էր հարցուպատասխան կառավարության անդամների հետ, եւ կրակ բացեց։ Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Եվս 8 հոգի վիրավորվեց։ 2003թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ…

Շաբաթվա անցուդարձ

19-26 հոկտեմբերի 2019թ.

Տոնին նվիրված հանդիսությունները մեկնարկեցին բոլոր վարչական շրջաններում կազմակերպված համերգներով ու տոնական այլ միջոցառումներով: Մինչ այդ, տոնի առիթով ուղերձ էր հղել քաղաքապետ Հայկ Մարությանը` շեշտելով, որ «երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը»: Ընդունված է` որպես տոնի խորհուրդ, ամփոփել ժամանակի որոշակի կտրվածքում ձեռք բերած հաջողությունները, նախանշել առաջիկայում իրագործելիքը: Չխախտելով ավանդույթը, քաղաքապետը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները եւ մատնանշել հետագա անելիքները: Երեւանին նվիրված տոնական համերգը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր:

Շաբաթվա անցուդարձ

12-19 հոկտեմբերի 2019թ.

Նախորդ շաբաթավերջի երկու օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էր, որտեղ մասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին եւ հանդես եկավ ելույթով: Նախօրեին Հայաստանի վարչապետը հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոեւի հետ: Աշգաբադում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Միջոցառման շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը 1,5-2 ժամ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս…

Շաբաթվա անցուդարձ

5-12 հոկտեմբերի 2019թ.

Հանրապետության հրապարակում կազմակերպված աննախադեպ համերգով մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) 23-րդ համաշխարհային համաժողովը` WCIT-2019-ը, որն անցկացվեց հոկտեմբերի 6-9-ը, Երեւանում: Համերգային երեկոյին ներկա էին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրեր եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: WCIT-2019-ի պաշտոնական բացումը հաջորդ օրն էր` հոկտեմբերի 7-ին: Բացման ելույթներով հանդես եկան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր…

Շաբաթվա անցուդարձ

28 սեպտեմբերի - 5 հոկտեմբերի 2019թ.

Հոկտեմբերի 1-ին Երեւանում աշխատանքներն սկսեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նիստը շարունակվեց փակ դռների հետեւում: Մասնակցում էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Եվրասիական բարձրագույն…

Շաբաթվա անցուդարձ

21-28 սեպտեմբերի 2019թ.

Սեպտեմբերի 21-ին Գյումրիից` Լոս Անջելես մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Միացյալ նահանգներ: Կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը մասնակցեց Լոս Անջելեսի կենտրոնում` «Գրանդ Փարք»-ում տեղի ունեցած հանրահավաքին, որտեղ հանդես եկավ ելույթով: Փաշինյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի հոգեւոր ու աշխարհիկ կառույցների ղեկավարների, հայկական ԶԼՄ-ների եւ գործարար շրջանակների հետ: Լոս Անջելեսից վարչապետն այցելեց Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, որտեղ հանդիպեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների…