Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

13-20 հունիսի 2020թ.

Անցած կիրակին հագեցած էր բուռն իրադարձություններով: Հունիսի 14-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին կատարում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը, որտեղ հավաքվել էին նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Այնուհետեւ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)։ Ամբողջ այդ ընթացքում ԱԱԾ շենքի հարեւանությամբ բողոքի ակցիա էին իրականացնում ԲՀԿ-ականներն ու Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիները, որոնց նկատմամբ անհամաչափ ուժ էին կիրառում տարածքում կենտրոնացած ոստիկանները։

Շաբաթվա անցուդարձ

6-13 հունիսի 2020թ.

Շաբաթը սկսվեց աղմկահարույց մի լուրով եւ դրա շուրջ թեժ բանավեճերով: Հունիսի 6-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին: «Ես դեռ մեկ տարի առաջ ասել էի, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել էի, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է փոխել բոլորին։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,- ասել է Ծառուկյանը: Նա, մասնավորապես, անդրադարձել է մի շարք ոլորտներում արձանագրված ձախողումներին` COVID-19 համավարակի դեմ…

Շաբաթվա անցուդարձ

30 մայիսի - 6 հունիսի 2020թ.

Մայիսի 30-ին տեղի ունեցավ նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության համագումարը, որի օրակարգում էին նախագահի, խորհրդի եւ վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական ու ծրագրային փոփոխությունների հարցերը։ Միաձայն քաղաքական ուժի նախագահ ընտրվեց Արթուր Վանեցյանը։ Կազմավորվեցին կուսակցության ինը հոգուց բաղկացած խորհուրդը (Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, Ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց), վերստուգիչ մարմինը, հաստատվեցին կանոնադրական եւ ծրագրային փոփոխությունները։ «Հայրենիք»-ը, հիմնադիրների վկայությամբ, գործելու է աջ…

Շաբաթվա անցուդարձ

23-30 մայիսի 2020թ.

Մամուլի տեղեկացմամբ` մայիսի 24-ի լուսադեմին դիմակավորված անձինք Քաջարանի քաղաքապետի մերձավոր շրջապատից 4 երիտասարդի ձերբակալել եւ բերման են ենթարկել ոստիկանության Կապանի բաժին, որտեղ նրանց նկատմամբ բռնություններ են կիրառվել: Այդ առնչությամբ քաղաքում լարված իրավիճակ էր առաջացել, քանի որ ոստիկանության շենքի առջեւ հավաքվածները` ձերբակալվածների հարազատներն ու հարյուրավոր այլ քաջարանցիներ, պահանջում էին ազատ արձակել իրենց համաքաղաքացիներին: Ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները` չնայած սխալմամբ բերման ենթարկված, ապաեւ ազատ արձակված Նվեր Խաչատրյանի մարմնի վրա…

Շաբաթվա անցուդարձ

16-23 մայիսի 2020թ.

Ընթացիկ շաբաթը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսով: Սա նրա ութերորդ մեծ ասուլիսն էր եւ առաջինը առցանց` կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Վարչապետը նախ ներկայացրեց ավանդական «100 փաստը» Նոր Հայաստանի մասին, ապա` պատասխանեց լրատվամիջոցների կողմից նախապես վարչապետին ուղղված 69 հարցերին, որոնք վերաբերում էին գրեթե բոլոր ոլորտներին ու կենսագործունեության բնագավառներին։ Միջոցառումը նվիրված էր «թավշյա» հեղափոխության 2-րդ տարեդարձին:

Շաբաթվա անցուդարձ

9-16 մայիսի 2020թ.

Շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներում եւ սոցցանցերում շարունակվում էին մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի շուրջ քննարկումները: Միջադեպի առնչությամբ մայիսի 11-ին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը` ընդգծելով, որ բռնությունը ոչ միայն չդատապարտվեց իշխանության կողմից, այլեւ արդարացվեց, լեգիտիմացվեց եւ խրախուսվեց վարչապետի մակարդակով: «Ցավոք, վարչապետն ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»`…

Շաբաթվա անցուդարձ

2-9 մայիսի 2020թ.

Ազգային ժողովի հերթական քառօրյայի երրորդ օրը` մայիսի 8-ի նիստում, երբ շարունակվում էր կառավարության 2019 թվականի գործունեության քննարկումը, խորհրդարանում տեղի ունեցավ ծեծկռտուք: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ նախ փոքրիկ «լեզվակռիվ» ծագեց Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի միջեւ, այնուհետեւ տեղից արձակած բղավոցներով իրավիճակը թեժացրեց իշխող խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` Մարուքյանի դեմ գործի դնելով բռունցքները: Այդպես սկիզբ առավ ընդհանուր ծեծկռտուքը: Պատգամավորները դուրս էին եկել իրենց տեղերից ու խառնիճաղանջ…

Շաբաթվա անցուդարձ

25 ապրիլի - 2 մայիսի 2020թ.

Ապրիլի 25-ին եւ հետագա մի քանի օրերին Կառավարության շենքի մոտ տեղի էին ունենում բողոքի գործողություններ, որոնց մասնակիցները պահանջում էին միացնել իրենց գազն ու հոսանքը, ինչպեսեւ արտակարգ դրությամբ պայմանավորված հետաձգել գազի եւ էլեկտրաէներգիայի համար վճարումների ժամկետները: «Կառավարությունը եւ պարետատունը մեզ արգելում են աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասում էին ցուցարարները: Բողոքի մասնակիցները հետեւում էին միմյանցից սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները, իսկ շենքի մոտ հերթապահող ոստիկանները հորդորում էին արագ ավարտել բողոքի գործողությունը եւ հեռանալ:

Շաբաթվա անցուդարձ

18-25 ապրիլի 2020թ.

Անցնող շաբաթվա մեկնարկը նշանավորվեց հանրային բուռն քննարկումներով, որոնց կիզակետում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն էր: Հայոց Հայրապետը իշխանության եւ մերձիշխանական շրջանակների քննադատությունների թիրախում էր հայտնվել NEWS.am կայքի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին արտահայտած դիրքորոշման համար: «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարեւոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն, համավարակի այս շրջանում…

Շաբաթվա անցուդարձ

11-18 ապրիլի 2020թ.

Անցած շաբաթավերջից սկսած` սոցցանցերի հայկական հատվածը բուռն կերպով քննարկում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը, թե 500 հազար դրամ աշխատավարձը նախարարի համար քիչ է: Թե´ այս հայտարարությունը, թե´ դրա շուրջ խորհրդարանի փոխխոսնակի դիտարկումները քննադատությունների ալիք էին բարձրացրել` այդ թվում գործող իշխանությունների կողմնակիցների շրջանում: Բոլոր կողմերից հնչած սթափ կշտամբանքներին ի պատասխան` մեկնաբանությունների մեջ Նազարյանը գրել է. «Ուզում եք` նախարարը, փոխնախարարը, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն»: Նրա…

Շաբաթվա անցուդարձ

4-11 ապրիլի 2020թ.

Հանրապետության առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 7-ին «Պատերազմական վիճակի թելադրանքով» վերտառությամբ հոդված-հայտարարություն է հրապարակել Ilur.am կայքում, որտեղ, ի թիվս այլ խնդիրների, հասարակությանն առաջարկել է դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները` նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։ Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին հորդորել է՝ հետեւել պարետի ու առողջապահության նախարարի հրահանգներին, ինչպես նաեւ հնչեցրել է ներքաղաքական լարվածությունը լիցքաթափելու, պետության լիակատար…

Շաբաթվա անցուդարձ

21-28 մարտի 2020թ.

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տեղեկացմամբ` «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մարտի 23-ին մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հաղորդագրության համաձայն` ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Նարեկ Սամսոնյանը` գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի…

Շաբաթվա անցուդարձ

14-21 մարտի 2020թ.

Անցած շաբաթավերջյան լրահոսում ուշագրավ մի տեղեկություն էր շրջանառվում, որի բովանդակությունը տեսանյութի տեսքով տարածվեց նաեւ համացանցում: Սակայն նյութը հանրային լայն քննարկման չարժանացավ եւ, կարծես թե, արագ մոռացվեց` չնայած եղելությունը, որը նկարագրված էր տեսանյութում, լուրջ վտանգներով է հղի: Ըստ այդ լրատվության, Հայաստանում ի հայտ են եկել իրենց հեղափոխության պահապաններ կոչող երիտասարդների բավական ագրեսիվ մի խումբ, որն այցելում է վարչապետի հասցեին «վատ-վատ բաներ» ասողներին եւ պահանջում ներողություն խնդրել` սպառնալով հակառակ դեպքում ենթարկել պատժի: Տեսանյութը դիտած մի խումբ իրավաբաններ միջոցներ…

Շաբաթվա անցուդարձ

7-14 մարտի 2020թ.

Ազգային ժողովի նախորդ քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվել էր տարբեր հարթակներում երկու տարուց ավելի հանրային քննարկումներ անցած` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ հարակից օրենքների» նախագծերի փաթեթը, որով ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։

Շաբաթվա անցուդարձ

29 փետրվարի - 7 մարտի 2020թ.

Անցած շաբաթավերջին` փետրվարի 29-ին, ՀՀ վարչական դատարանը Ամուլսարի գործով անվավեր է ճանաչել Բնապահպանական եւ ընդերքի տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բնապահպանական եւ ընդերքի տեսչության նախկին ղեկավար, բնապահպան Արթուր Գրիգորյանը: Նա հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ նույն դատարանը՝ գրեթե նույնանման «փաստարկներով» չեղարկել էր նաեւ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ տեսչական մարմնի որոշումը:

Շաբաթվա անցուդարձ

22-29 փետրվարի 2020թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում մասնակցել են Անվտանգության խորհուրդների հերթական համատեղ նիստին։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Փաշինյանը եւ Սահակյանը հանդես են եկել ելույթներով: Նման ձեւաչափով նիստերի անցկացումը, ՀՀ վարչապետի խոսքով, այլեւս անդառնալի ավանդույթ է դառնում: «Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի եւ Արցախի իշխանությունները լինեն միեւնույն էջի վրա, եւ Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարեւորագույն բաղադրիչն է»,- նշել է նա: Իր ելույթում Բակո…

Շաբաթվա անցուդարձ

15-22 փետրվարի 2020թ.

Մյունխենյան Անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը, որից հետո անցկացվեց Լեռնային Ղարաբաղի թեմայով քննարկում՝ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Քննարկումը տեւել է մոտավորապես 45 րոպե, այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը եւ Ալիեւը հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով հակամարտության կարգավորման մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու…