
6-13 ապրիլի 2019թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ի առավոտյան այցելել է Նորագավիթի ավտոմաքսատուն, շրջել տարածքում, ծանոթացել պայմաններին: Նրան ուղեկցում էր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը: Վարչապետը դժգոհել է մաքսատանը տիրող վիճակից, ինչպես նաեւ հերթերից, որոնց պատճառով մարդիկ ստիպված են մի քանի օր հերթ կանգնել: Նա առաջարկել է ժամկետ սահմանել, որից երկար չպետք է տեւի մեկ անձի սպասարկումը: Ավտոմաքսատուն այցից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս` Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է դիմել ԵՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանա երկարացնել այլ երկրներից մեքենաներն…
















