Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Մտավորականությունն արել է իր գործը, մտավորականությունը կարող է հեռանալ

Վերջին տարիներին Հայաստանում «մտավորական» բառը վիրավորական երանգ է ստացել։ Ինչո՞ւ է այդպես ստացվել։ Հարցը կարծես թե հռետորական է հնչում, որովհետեւ պատասխանն ակնհայտ է։ «Մտավորական» հասկացությունը վարկաբեկվել է, քանի որ շատ մտավորականներ սպասարկում են իշխանությանը՝ հին, թե նոր։

Խմբագրական

Երբ ամեն ինչ տարանջատում է, եւ ոչինչ չի միավորում

2018 թվականից ի վեր Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ հասարակությունը տրոհված է, եւ բաժանարար գծերը գնալով խորանում են։ Պատերազմից հետո այդ տրոհումն ավելի է սաստկացել: Եթե 2018-ին իշխանության եկածները հավաստիացնում էին, որ եկել են կոռուպցիայի դեմ պայքարելու, արդար սոցիալական հասարակություն ստեղծելու համար, ապա այժմ անգամ այդ հռետորաբանությունը չկա: Չկան նաեւ դրան հավատացողները։ Եթե առաջ կար «հների» ու «նորերի» բաժանում, ապա այժմ բաժանումը երկու «հների» մեջ է, եւ չկան նոր «նորեր»: Չկա նաեւ ինչ-որ նոր բան ստեղծելու համար հանրային որեւէ դիսկուրս։

Խմբագրական

Պարտությունը եւ քաղաքական մտքի սնանկությունը

Համաշխարհային պատմության մեջ դժվար է գտնել մի ժողովուրդ, որն ապրած չլինի թե՛ հաղթանակի բերկրանքը, թե՛ պարտության դառնությունը։ Հաղթում եւ պարտվում են քաղաքական ու պետական գործիչները։ Պարտությունների համար այդ գործիչները պատժվում են, իսկ ժողովուրդները համապատասխան հետեւություններ են անում եւ դրանց հիման վրա փոխում մտածողությունն ու գործելակերպը: Եվ, որ ամենակարեւորն է՝ անարդյունավետ պետական հաստատությունները վերակազմավորում են ժամանակի պահանջներին համընթաց՝ որդեգրելով կառավարման արդիական միջոցներ։ Հակառակ դեպքում շարունակական պարտությունները կարող են կործանարար լինել։

Խմբագրական

Մենք բոլորս «Սերժ» ենք

2018-ի իշխանափոխությունը շատերը հեղափոխություն են անվանում, սակայն դա դեռ քննարկելու հարց է: Ցանկացած հեղափոխություն, ինչպես հայտնի է, ունի իր անվանումը։ Օրինակ՝ 17-րդ դարի անգլիական հեղափոխությունն անվանում են «Պանծալի հեղափոխություն», ֆրանսիական հեղափոխությունը՝ «Ֆրանսիական մեծ հեղափոխություն», իսկ 21-րդ դարում հեղափոխությունները սկսել են անվանվել ռոմանտիկ անուններով՝ վրացական «Վարդերի հեղափոխություն», «Արաբական գարուն», «Կակաչների հեղափոխություն», «Արժանապատվության հեղափոխություն» եւ այլն, ցուցակը կարելի է շարունակել:

Խմբագրական

«Հեղափոխության» կեղծ թեզերը, որոնք մեզ տարան պարտության

2018-ին հանրությունը հոգնել էր այն ժամանակվա իշխանություններից եւ ցանկանում էր փոփոխություններ։ Ընտրակաշառքները (որոնցում, ի դեպ, հոծ զանգվածներ էին ներքաշված), օլիգարխները, խորհրդարանում պարբերաբար հայտնվող հակաէսթետիկ դեմքերը, կոռուպցիան ու արատավոր բազմաթիվ այլ երեւույթներ այլասերել էին քաղաքական դաշտը եւ, բնականաբար, ոչ ոքի չի կարելի մեղադրել փոփոխությունների ցանկության համար։ Տեղի ունեցավ այն, ինչը մի օր պիտի տեղի ունենար։ Սակայն մեզ այս աղետալի վիճակին հասցրած հիմնական խնդիրն այն է, թե ինչ հայեցակետերով էին եկել «փողոցի մարդիկ» եւ ինչ առաքելությամբ:

Խմբագրական

Արցախյան պատերազմը եւ աշխարհաքաղաքականությունը

2020 թվականին գրեթե նույնությամբ կրկնվում է այն դիպաշարը, ինչ կատարվեց 1920-ին: Ռուսաստանը նորից անմիջականորեն վերադառնում է Կովկաս, բայց այս անգամ` Հայաստանով, ի տարբերություն 1920-ի, երբ Կարմիր բանակն Ադրբեջանով էր մտել Հարավային Կովկաս` դարձյալ ռուս-թուրքական պայմանավորվածությամբ։ Երկու դեպքում էլ Արեւմուտքը փորձում էր դրան խոչընդոտել, սակայն «բրիտանական նավերը» կրկին Կովկասի լեռները չկարողացան բարձրանալ։ Հարավային կամ, առհասարակ, ողջ Կովկասի համար պայքարը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջեւ է ընթանում, բայց Իրանը` գտնվելով Արեւմուտքի ճնշումների տակ, չի կարողանում ուղղակիորեն միջամտել։

Խմբագրական

Չկա օրենք` նշանակում է չկա պետություն

Ասում են` հաղթանակը բազում տեր ունի, պարտությունն է անտեր: Կարելի է ավելացնել, որ պարտությունը ոչ միայն անտեր է, այլեւ անպաշտպան, ուստի պարտության պատճառների շուրջ «դավադրությունների տեսության» մի ամբողջ շարան կարող է ստեղծվել։ Բացարձակապես հավակնություն չունենալով ժխտելու «դավադրությունների տեսությունը», հատկապես այս պարագայում, երբ փոքր Արցախի շուրջ աշխարհի խոշոր տերություններն իրենց աշխարհաքաղաքական շահերն են «որսում», փորձենք գտնել պատասխանատվության մեր բաժինը։

Խմբագրական

Պատասխանատվություն եւ ազատ կամք

Պետության, հասարակության, ցանկացած կազմակերպության կայացման հիմքում կան մարդկային որակներ, առանց որոնց հնարավոր չէ ոչ միայն որեւէ առաջընթաց, այլ նաեւ պարզ կենսագործունեություն։ Ամենակարեւորներից մեկն այդ որակներից «պատասխանատվություն» հասկացությունն է, որի բացակայությունը քայքայում է ցանկացած օրգանիզմ` լինի անձ, պետություն, հանրույթ, թե բիզնես կառույց։

Խմբագրական

Ազգային համաձայնության կառավարություն

«Ազգային համաձայնության կառավարություն»-ը (ԱՀԿ) համաշխարհային պրակտիկայում ընդունված ժամանակավոր կառավարման մոդել է։ Նման կառավարությունները, որպես կանոն, կազմավորվում են ճգնաժամային իրավիճակներում, երբ ծագում է հրատապ քայլեր ձեռնարկելու եւ շտապ որոշումներ կայացնելու սուր անհրաժեշտություն։

Խմբագրական

Գերտերությունները եւ պատերազմների կառավարումը

Միջուկային պետությունները միմյանց հետ չեն պատերազմում։ Առաջ ամեն ինչ հստակ էր` պետությունների միջեւ տեղի էին ունենում պատերազմներ տարածքների նվաճման, պաշարամիջոցների վերաբաշխման, թույլ երկրների գաղութացման համար։ Պատերազմների արդյունքում որոշվում էր, թե ում ռազմական ավարի ինչ բաժին է հասնելու։ Քաղաքականությունն ու պատերազմները միահյուսված էին։

Խմբագրական

Միջազգային հարաբերություններ եւ քաղաքական խաբկանքներ

«Միջազգային հարաբերություններ» եզրը վերջին երկու հարյուրամյակում է սկսել գործածվել, բայց դա չի նշանակում, որ մինչ այդ նման «հարաբերություններ» չեն եղել։ Դրանք գոյություն ունեին անգամ այն ժամանակ, երբ «պետություն» հասկացությունը, ժամանակակից ըմբռնմամբ, տակավին չկար։

Խմբագրական

Պայքար Հարավային Կովկասի համար․ հին կայսրությունների ուրվականների վերադարձը

Կատարվեց այն, ինչը կանխատեսվում էր, սակայն հանրության մեծ մասի համար թվում էր անհնարին` Թուրքիան ուղղակիորեն մուտք գործեց Հարավային Կովկաս, եւ առաջին հարվածը մեզ էր ուղղված։

Խմբագրական

Արցախյան պատերազմ. անհավանականն ակնհայտ է

Արցախում սկսված պատերազմը կանխատեսելի էր, ավելին` դրա մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իսկ վերջերս նաեւ նրան միացած Թուրքիայի ղեկավարությունը, ուղղակիորեն հայտարարում էին: Պատերազմը սկսվել է ու փոխվել է դրա ձեւաչափը` հայ-ադրբեջանականից վերածվելով հայ-թուրքականի: Տեղի ունեցավ այն, ինչի մասին ոմանք զգուշացնում էին, սակայն մեծամասնությունը դրա հնարավորությանը չէր հավատում: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է` փոխվել է աշխարհը, սակայն մեր հասարակության մտածողության իներցիան խանգարում է նորի ընկալմանը: Իսկ ի՞նչ է փոխվել: Նախքան այդ հարցին պատասխանելը, փորձենք հասկանալ մտածողության իներցիայի…

Խմբագրական

Ժողովրդավարություն. նպատա՞կ, թե` միջոց

Հայաստանի բոլոր ղեկավարները եւ իշխող քաղաքական ուժերը, հատկապես իրենց իշխանավարման երկրորդ ժամկետից սկսած, ժողովրդի կողմից ընկալվում էին որպես ոչ ժողովրդավարական, եւ համարյա բոլոր ընտրություններից հետո բողոքի զանգվածային գործողություններ էին ծավալվում, որոնք ճնշվում էին ուժային միջոցներով։ Հանրությունը չէր ընդունում ընտրությունների արդյունքները։

Խմբագրական

Անորոշության ժամանակաշրջան

Հայաստանն ապրում է մի ժամանակաշրջանում, որը մեկ բառով կարելի է բնորոշել որպես անորոշություն: Այն արտահայտվում է տարբեր հարթություններում` քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ, մինչեւ անգամ, մարդկային հարաբերությունների մեջ: Անորոշությունը ոչ միայն ներթափանցել է հասարակական կյանքի բոլոր շերտերը, այլեւ դարձել է յուրաքանչյուրի կենսաձեւի անկապտելի մասը: