Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Ընտրություններ. մրցամարտ երկու էլիտաների միջե՞ւ

Վաղը տեղի ունենալիք ընտրությունները խոստանում են անցնել ատելության ու փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտում: Ոմանք նույնիսկ քաղաքացիական պատերազմի հեռանկար են կանխատեսում։ Ինչո՞ւ են սպասումներն այդքան հոռետեսական, ո՞րն է պատճառը. չէ՞ որ շատ երկրներ կան, որտեղ ընտրությունները երբեմն թեժ են անցնում, սակայն քաղաքացիական պատերազմի կանխատեսումներ չեն արվում, եւ հասարակություններն այնքան բեւեռացած չեն լինում։ Սա փորձենք հասկանալ։

Խմբագրական

Նոր գաղափարների վրա հիմնված նոր քաղաքական համակարգի սպասումով

Խորհրդարանական ընտրություններն ունեն մի պարզ նպատակ՝ կուսակցությունները հանրությանը ներկայացնում են երկրի զարգացման վերաբերյալ իրենց առաջարկած ուղենիշները, իսկ հանրությունը կատարում է ընտրություն, որի արդյունքներով ձեւավորվող Կառավարությունը ստանում է կառավարելու իրավունք կամ, ինչպես ընդունված է ասել, լեգիտիմություն, եւ երկիրը տանում է այն ուղղությամբ, որը խոստացել է: Իսկ խորհրդարան անցած կուսակցությունների համամասնությունը ցույց է տալիս զարգացման ուղենիշների մասին հասարակության ունեցած կարծիքների համամասնությունը:

Խմբագրական

Վերադարձ ի շրջանս յո՞ւր

Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ խորհրդարանական կառավարման երկիր է, ու այս տարիների ընթացքում տապալվել է այն ամենը, ինչը հնարավոր էր՝ ազգային անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը, գիտակրթական, առողջապահական եւ մյուս ոլորտները: Երկրում ձեւավորվել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Թե որքանով է դա պայմանավորված գործող վարչապետի անձով ու նրա «ուսապարկերով», իսկ որքանով՝ կառավարման մոդելով, միարժեքորեն դժվար է ասել, սակայն փաստ է, որ հակակշռող լծակները վատ են աշխատում, եւ մեկ անձ կարողանում է ցանկացած որոշում կայացնել:

Խմբագրական

Երբ ընտրապայքարը ոչ թե ծրագրերի միջեւ է, այլ՝ անձերի

Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա՝ հունիսին գնում ենք ընտրությունների, եւ արդեն հստակ է, որ մեզ ոչ քաղաքական ընտրություններ են սպասվում: Այսինքն՝ ընտրվելու են նախընտրական ցուցակները գլխավորող անձինք, եւ այդ միջոցառման ժամանակ ականատես ենք լինելու ապագա ընտրյալների հանդեպ «սեւ» տեխնոլոգիաների բոլոր երեւակայելի ու աներեւակայելի հնարքների լայն կիրառման դեպքերի:

Խմբագրական

Հին ու նոր «դեւերի» արանքում

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ոմանց համար պարզ էր, որ նման կազմով խորհրդարան Հայաստանի հանրությունը չի ընդունելու: Սակայն այլ հարց էր, թե ինչպիսի ընթացք կարող են ունենալ հետագա զարգացումները: Կար երկու հնարավոր սպասելիք. կամ որեւէ «ֆորս-մաժոր» է լինելու, կամ հանրությունն օտարվելու է քաղաքական գործընթացներից:

Խմբագրական

Վերաիմաստավորել անցյալը՝ նշանակում է կերտել ապագան

Այսօր ապրիլի 24-ն է, եւ համայն հայությունը, արդեն 106-րդ անգամ, կբարձրանա Ծիծեռնակաբերդ՝ խոնարհումի ու հարգանքի իր տուրքը մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված հրեշավոր զանգվածային սպանդի՝ Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Ապրիլքսանչորսը սոսկ սգո օր չէ: Այն պատմական հիշողության, պահանջատիրության, վերաիմաստավորման եւ վերակերտումի օր է:

Խմբագրական

…Իսկ «Սերգո ջանը» շարունակում է վատ ապրել

Իննսունական թվականներին Հայաստանի որոշ շրջանակներում առկա էր այն համոզմունքը, որ պետք է Արցախը զիջելու գնով գնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, հակառակ դեպքում Հայաստանը զարգացման հնարավորություն չի ունենա: Նման գաղափարի կրողները շատ էին այն ժամանակվա իշխող ՀՀՇ կուսակցությունում: «Լավ չես ապրելու, Սերգո ջան» արտահայտությունը՝ որպես թեւավոր խոսք, հենց հհշական տարիների մտածողություն է:

Խմբագրական

Այն մասին, թե երբ են ընտրությունները դառնում քաղաքական գործընթաց

Եթե հավատանք գործող վարչապետին, ապա հունիսի 20-ին մեզ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Իսկ ինչո՞ւ գործող վարչակարգը ստիպված եղավ համաձայնվել ընտրություններին եւ, առհասարակ, ի՞նչ են խորհրդարանական ընտրությունները՝ ի՞նչ խնդիրներ են լուծվում դրանց միջոցով։

Խմբագրական

Դրսից եկող «փրկության» սպասելիս

Հունիսի 20-ին, եթե հավատանք դեռեւս գործող վարչապետի մարտի 18-ի ֆեյսբուքյան գրառմանը, Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Միանգամից տրամաբանական հարցեր են առաջանում. ի՞նչ նախագծերով են հանդես գալու մեր քաղաքական ուժերը, ինչպե՞ս են գնահատում ստեղծված իրավիճակը եւ ի՞նչ ելքեր են տեսնում այս ծանրագույն կացությունից երկիրը դուրս բերելու համար։

Խմբագրական

Կկառուցվի՞ մոգական եռանկյունին

Հասարակությունների կազմավորման հիմնական կերպը իշխանությունից, միջին խավից ու ժողովրդական զանգվածներից կազմված եռանկյունային կառուցվածքն է կամ այդ եռանկյունու երեք կողմերի միջեւ եղած հարաբերությունների խնդիրը: Դեռեւս հին հույները (ի դեմս, օրինակ, Պլատոնի), հին հնդիկները, հին չինացիները եւ ուրիշներ այդ եռանկյունու հարաբերությունները դիտարկում էին որպես կայունության ու ծաղկող հասարակությունների կայացման գլխավոր նախադրյալ:

Խմբագրական

Փաշինյանը այլ ելք չունի, քան հեռանալ

Ընդունված է համարել, որ հետպատերազմական կամ վերականգնողական շրջանը ոչ միայն պատերազմի տրամաբանական շարունակությունն է, այլեւ նրա եզրափակիչ փուլը: Պատերազմի հետեւանքների վերացումը եւ տնտեսական-քաղաքացիական ու ռազմարդյունաբերական ոլորտների վերականգնումը երբեմն կարող են տեւել երկար տարիներ: Հայրենական մեծ պատերազմի հետ համեմատությունը, թերեւս, այնքան էլ տեղին չլինի, բայց, այնուամենայնիվ, արժե հիշեցնել, որ Երկրորդ աշխարհամարտին հաջորդած ժամանակահատվածը, որը պատմության մեջ հայտնի է որպես խաղաղ զարգացման եւ վերականգնման շրջան, տեւել է երկուսուկես-երեք տասնամյակ: Եվ սա այն դեպքում, երբ խորհրդային…

Խմբագրական

Պետականության դիսկրեդիտացումը

Իշխանությանը կարելի է նպատակամիտված կերպով վարկաբեկել, բայց մյուս կողմից իշխանությունը կարող է ինքն իրեն վարկաբեկել՝ իր անխոհեմ քայլերով, որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ: Ինքնավարկաբեկման դեպքում վարկաբեկվում են նաեւ պետականություն հասկացությունը եւ այն սյուները, որոնց վրա կանգնած է պետությունը: Այդ սյուներն են՝ իշխանության ճյուղերը, պետական ինստիտուտներն ու ինստիտուցիաները, հաստատությունները: Արդյունքում մարդկանց մեջ փլուզվում են կարգուկանոնի, կայունության, օրինականության զգացողությունն ու վաղվա օրվա հանդեպ հավատը։

Խմբագրական

Իշխանափոխությունն անխուսափելի է

Ուժային կառույցների միջոցով երկար ժամանակ իշխանություն պահելն անհնար է: Այդ մասին են վկայում նաեւ համաշխարհային փորձն ու պատմությունը: Նախ՝ ուժային կառույցները նույնպես պետք է ունենան կուռ հիմնավորումներ, թե ինչի համար է եւ ում է ծառայում այդ իշխանությունը, որի կյանքի ու գործունեության անվտանգությունը (ինչպես յուրաքանչյուր քաղաքացու դեպքում) պարտավորված են պաշտպանել: Այսինքն ուժայինները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բանակը եւ բոլոր մյուսները, պետք է մոտիվացված լինեն, մինչդեռ չկա այժմ այդպիսի մոտիվացիա։

Խմբագրական

Ճշմարտության պահը

«Անկեղծության պահը» կամ, եթե այլ կերպ թարգմանենք, «Ճշմարտության պահը», տարածված արտահայտություն է։ Այն առաջացել է Իսպանիայում՝ ցլամարտի ժամանակ։ Ճշմարտության պահը՝ «El momento de la verdad»-ն, այն պահն է, երբ արդեն ակնհայտ է դառնում, թե ով է հաղթելու՝ ցո՞ւլը, թե՞ մատադորը՝ ցլամարտիկը։ Հետագայում այդ արտահայտությունը տարածվել է Հեմինգուեյի «Մահ կեսօրից հետո» վեպի հրապարակումից հետո։

Խմբագրական

Երբ քաղաքական կյանքի առանցքում մեղավորների փնտրտուքն է

Մինչեւ 2018 թվականը եւ, հատկապես, դրանից հետո բոլոր խնդիրների համար մեղադրել ու մեղադրում են ժողովրդին։ Ժողովուրդն է մեղավոր, որ թույլ է տալիս կեղծվեն ընտրությունները, ժողովուրդն է մեղավոր, որ 2018-ին հավատաց ու 70 տոկոսից ավելի ձայն տվեց փողոցից իշխանության ղեկին հայտնված պոպուլիստներին ու կառավարման փորձ չունեցող անդեմ բիոզանգվածին, ժողովուրդն է մեղավոր, որ Արցախում կրած պարտությունից հետո չի ապստամբում եւ իշխանությունից չի հեռացնում արկածախնդիրների ու ապիկարների այդ հավաքածուին։

Խմբագրական

«Նոր Շվեդիա», «Նոր Ամերիկա», «Նոր Հայաստան»

«Det nya landet»-ը շվեդերեն նշանակում է «Նոր երկիր», որի իմաստը «Նոր Շվեդիա» կառուցելն է, այսինքն՝ նոր արժեքների վրա հիմնված երկիր, որտեղ բոլորը բոլորին հանդուրժում են, հատկապես՝ վտարանդիներին, որտեղ ավանդական արժեքներին պետք է փոխարինեն նոր արժեքները։ Դա պետական քաղաքականություն է։ Ինչպես տեսնում ենք, Շվեդիայում «Նոր Շվեդիա» կառուցելու եւ «Հին Շվեդիան» մերժելու համար հեղափոխության կարիք չեղավ, ինչպես Հայաստանում, սակայն դրանից երեւույթի տրամաբանությունը չի փոխվում։