Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

9-16 հունիսի 2018թ.

Հունիսի 13-ին աշխատանքային երկօրյա այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: Այցի շրջանակում նույն օրը երեկոյան Կրեմլում Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Բանակցություններին քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների օրակարգին ու համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում գործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը ուղղված թեմաներին։ Վարչապետի մամլո ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները կարեւորել են երկու դաշնակից…

Շաբաթվա անցուդարձ

2-9 հունիսի 2018թ.

Նախորդ շաբաթավարտին գործադիրը հավանություն է տվել իր ծրագրին եւ նախագիծն ուղարկել Ազգային ժողով` Արա Բաբլոյանին առաջարկելով հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ եւ օրակարգում ընդգրկել նաեւ Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային ու ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

Շաբաթվա անցուդարձ

26 մայիսի - 2 հունիսի 2018թ.

Հայաստանը մայիսի 28-ին նշեց Հանրապետության տոնը: Հարյուր տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, եւ մոտ ինը դար տեւած ընդմիջումից հետո Հայկական լեռնաշխարհում վերականգնվեց հայոց պետականությունը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներով հանդես են եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, կազմակերպություններ: Հայաստանի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահը այցելել են Սարդարապատի…

Շաբաթվա անցուդարձ

19-26 մայիսի 2018թ.

Մայիսի 21-ին կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում տվեցին: Առաջինը երդման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ` կառավարության բոլոր անդամները: Երդման տեքստը հետեւյալն էր. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ…

Շաբաթվա անցուդարձ

12-19 մայիսի 2018թ.

Ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության ձեւավորումը: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը` փոխվարչապետեր: Պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար` Զոհրաբ Մնացականյանը, ֆինանսների նախարար` Ատոմ Ջանջուղազյանը, արդարադատության նախարար` Արտակ Զեյնալյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Մանե Թանդիլյանը, առողջապահության նախարար` Արսեն Թորոսյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար` Արծվիկ Մինասյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական…

Շաբաթվա անցուդարձ

5-12 մայիսի 2018թ.

Մայիսի 8-ին իր աշխատանքները սկսեց իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը, որի օրակարգում կրկին դրված է Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: Պաշտոնի միակ թեկնածուն խորհրդարանի «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: Ինչպես հայտնի է, մայիսի 1-ին` ընտրության առաջին փուլում, նրան չէր հաջողվել հավաքել բավարար թվով ձայներ: Փաշինյանին դարձյալ սատարում են Ազգային ժողովի ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ…

Շաբաթվա անցուդարձ

28 ապրիլի - 5 մայիսի 2018թ.

Անցնող շաբաթը, նախորդի նման, հատկանշվում է ներքաղաքական բուռն իրադարձություններով: Քաղաքացիական անհնազանդության գործողությունները խաղաղ ընթացքով շարունակվեցին նաեւ ապրիլի 27-ից մայիսի 2-ն ընկած օրերին: Ապրիլի 27-ին՝ Գյումրիում եւ հաջորդ օրը՝ Վանաձորում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքներն ու երթերը մեկ անգամ եւս եկան հաստատելու, որ «թավշյա» հեղափոխության արդյունքները հուսալիորեն պաշտպանված են, եւ գործընթացն այլեւս անշրջելի է:

Շաբաթվա անցուդարձ

14-21 ապրիլի 2018թ.

Աշխատանքային շաբաթը մեկնարկեց «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագրի հրապարակմամբ: Ըստ այդմ, երկուշաբթի առավոտյան ժամը 8։15 րոպեից նախատեսված էին զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողություններ: «Այդ գործողությունները պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ. դուք ձեր մասով, ես՝ իմ, դրանք որեւէ մեկին վտանգի եւ ռիսկի տակ չեն դնում»,- նախօրեին հայտարարել էր Փաշինյանը` կոչ անելով ակցիան սկսել Երեւանի ծայրամասերը կենտրոնին կապող հիմնական երակները` Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյան կամուրջները…

Շաբաթվա անցուդարձ

7-14 ապրիլի 2018թ.

Ընթացիկ շաբաթը նշանավորվեց պատմական կարեւոր մի իրադարձությամբ՝ Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի: Ապրիլի 9-ին նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց մեր երկրի չորրորդ նախագահի լիազորությունները: «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»,- երդվեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը՝…

Շաբաթվա անցուդարձ

31 մարտի - 7 ապրիլի 2018թ.

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխման դեմ պայքարը։ Ինչպես տեղեկացրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, նա մտադիր է 14-օրյա քայլարշավ իրականացնել դեպի Երեւանի Ազատության հրապարակ՝ «ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»։ Ընդդիմադիր պատգամավորը կուսակիցների հետ Երեւանի Ազատության հրապարակում կլինի ապրիլի 13-ին: Մինչ այդ «Իմ քայլը» երթի մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհ կանցնեն միայն քայլելով` այդ ընթացքում այցելելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան եւ Աբովյան…

Շաբաթվա անցուդարձ

24-31 մարտի 2018թ.

Անցած շաբաթավերջին մի խումբ քաղաքացիներ ու քաղաքացիական նախաձեռնություններ «Մերժիր Սերժին» կարգախոսով նստացույց իրականացրին՝ փակելով Երեւանի Մաշտոցի պողոտան եւ Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։ Նրանց պահանջը մեկն էր՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու. «Սարգսյանի կառավարման տասը տարիներին Հայաստանը բոլոր ոլորտներում հետընթաց է արձանագրել»,- փաստում էին ցույցի մասնակիցները: Մոտավորապես 20 րոպե տեւած նստացույցից բացի, ցուցարարները երթով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, հասան իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակ…

Շաբաթվա անցուդարձ

17-24 մարտի 2018թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում չի բացառել, որ ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել իր թեկնածությունը: «Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե, ի վերջո, որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»:

Շաբաթվա անցուդարձ

10-17 մարտի 2018թ.

Անցած շաբաթ օրը՝ մարտի 10-ին, Ազատության հրապարակում իր անդրանիկ հանրահավաքն անցկացրեց «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Այս նախաձեռնությունը կամ շարժումը հավակնում է դառնալ հենց այն պլատֆորմը, որը, ինչպես իրենք են ասում, կպայքարի իշխանափոխության համար: Ճակատը պատրաստվում է իր շուրջը համախմբել տարբեր կուսակցությունների եւ անհատների: Հանրահավաքի ժամանակ հնչեցին ելույթներ, հրապարակվեց շարժման ծրագրահենքը, ինչպեսեւ «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով՝ երթ ձեռնարկվեց դեպի ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակներ՝ այդ կառույցներին հանձնելով իրենց պահանջներն ամփոփող նամակը։…

Շաբաթվա անցուդարձ

24 փետրվարի - 3 մարտի 2018թ.

Անցած շաբաթավերջին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը` առաջին տիկնոջ հետ։ Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ երկարամյա նվիրումի, ինչպես նաեւ հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար ՀՀ նախագահը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով: Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է անվանի կինոռեժիսորին հոբելյանի առթիվ: Պատասխան խոսքում մաեստրոն երախտագիտություն է հայտնել նախագահ…

Շաբաթվա անցուդարձ

17-24 փետրվարի 2018թ.

Փետրվարի 22-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) անցկացրեց Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված սեմինար-քննարկում` «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւը» թեմայով: Այն նպատակ ուներ վերհանելու Շարժման հաջողության գործոնները, դիտարկելու ազգային-ազատագրական պայքարի մեզանում հաջողված աննախադեպ փորձը եւ քննելու համաժողովրդական վերելքի հետագա անկման ու պետականակերտման գործընթացի աղավաղման պատճառները: Խնդիրը համակողմանիորեն արծարծվեց ինչպես հիմնական զեկուցողների` ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ…

Շաբաթվա անցուդարձ

10-17 փետրվարի 2018թ.

Տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) փետրվարի 11-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւում, ինչպես նաեւ ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ժամանակ ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման կարեւորությունը: Միջնորդները խորը մտահոգություն են հայտնում, որ շփման գծում օրերս զոհ է եղել, եւ կոչ են անում կողմերին «լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ՝ համաձայն Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածության,…

Շաբաթվա անցուդարձ

3-10 փետրվարի 2018թ.

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Կառավարության նախաձեռնությամբ, փետրվարի 6-ին գումարված խորհրդարանի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը։ Արտահերթի օրակարգում յոթ հարց է ընդգրկված՝ այդ թվում Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին հարցը։