
ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՉԿԱ, ԵԹԵ… Րաֆֆի Հովհաննիսյան
Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց եւ դարձյալ այսօր:

Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց եւ դարձյալ այսօր:

Հետեւելով Հայաստանի ներկայիս զարգացումներին, կարող ենք ցավով արձանագրել, որ մեզանում քաղաքական գործընթացներ՝ որպես այդպիսիք, գոյություն չունեն: Եթե «քաղաքական գործընթաց» ասելով՝ հասկանանք խարդավանքները, դերակատարների փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները, հանրահավաքները, երթերը, ապա կարելի է բացճակատ հայտարարել, որ Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ են գնում: Բայց եթե փորձենք բանաձեւել, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «քաղաքական գործընթաց» երեւույթը, ապա հակառակ եզրակացության կարող ենք հանգել:

Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակներն այլեւս ավարտվել են։ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք, շատերը կհիշեն, Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմնական թեզը կոմպլեմենտարությունն էր՝ միաժամանակյա բնականոն հարաբերությունների պահպանումն ու զարգացումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ: Ավելին՝ չնայած Իրանի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներին, մեզ հաջողվում էր դարավոր հարեւանի հետ եւս պահպանել հնարավորինս լավ հարաբերություններ:

Մենք 2018-ի իշխանափոխության քաղաքական գնահատականը դեռ չենք տվել: Ոմանց կարծիքով՝ եղել է դավադրություն, եւ գործող իշխանությունը ցանկանում էր, որ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» կյանքի կոչվի Փաշինյանի ձեռքով, ով տարիներ ի վեր խոսում էր Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու մասին: Ըստ մեկ այլ վարկածի, Փաշինյանի ետեւում Կրեմլն էր՝ նույն պլանն իրականացնելու շահագրգռությամբ: Դիտարկողների մյուս շերտն էլ տեղի ունեցածը Արեւմուտքի կողմից կազմակերպված «գունավոր» հեղափոխություն էր համարում, ինչի արդյունքում, վերջինիս համոզմամբ, կհայաթափվի Արցախը, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի լքել տարածաշրջանը, եւ…

Վերջին շրջանում Հայաստանում, կարծես, տարօրինակ այցերի շքերթ էր: Այն բացվեց հուլիսի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի ժամանմամբ: Հաջորդ բարձրաստիճան հյուրը ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսն էր, որի այցը գաղտնի էր պահվում՝ նախօրոք չէր հայտարարվել: Այցի մասին լուրն առաջինը հաղորդել էր ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը, որն այդ տեղեկությունը հայթայթել էր ՀՀ-ում ռուսական սահմանապահ ծառայությունից: Դրանից տառացիորեն երկու օր անց Երեւան ժամանեց ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար…

Ռուսական հայտնի ասացվածքում ասվում է. «Ռուսաստանը երկու դժբախտություն ունի՝ տխմարները եւ ճանապարհները» («В России две беды: дураки и дороги»): Հայաստանի պարագայում եւս այդ երկուսն արդիական են, սակայն կարելի է ավելացնել եւ երրորդ դժբախտությունը՝ դա ընդդիմությունն է:

Եթե երկու բառով բնութագրելու լինենք աշխարհաքաղաքական ներկա վայրիվարումները՝ ավելի դիպուկ բնորոշում, քան գոյության պայքար, դժվար է մտածել:

Երկար դադարից հետո Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին հերթական առցանց ասուլիսը տվեց եւ հերթական անգամ հիասթափեցրեց հանրությանը: Համենայն դեպս՝ նրա մտածող մեծամասնությանը: Եվ այսպես՝ ինչի՞ մասին է խոսում եւ ինչի մասին է լռում Փաշինյանն իր «հպարտ մենության» մեջ:

Ըստ բազմաթիվ հետազոտությունների՝ երկրի տնտեսական բարգավաճման, անձնային անվտանգության, պաշտպանվածության աստիճանը բնութագրվում է հասարակության ներսում առկա փոխվստահության ցուցիչով (ինդեքս): Նման պայմաններում կարող են ձեւավորվել եւ արդյունավետ աշխատել հանրային ու քաղաքական հաստատությունները, իրավապահ համակարգը եւ այլն: Վստահության ճգնաժամի իրադրությունում ճիշտ հակառակ գործընթացներն են տեղի ունենում, եւ վստահության ցուցիչի գահավիժումը բոլոր բնագավառներում հանգեցնում է պարտությունների ու հասարակությունների կազմաքանդման: Պարզ է, որ մարդկանց միջեւ, ինչպես նաեւ հանրային ինստիտուտների հանդեպ…

Կա տեսակետ, որ վերջին հարյուրամյակում եղել է ընդամենը մեկ Համաշխարհային պատերազմ: Երկրորդ համաշխարհայինը, ըստ այդ տեսակետի, ընդամենը Առաջին համաշխարհայինի շարունակությունն էր եւ սկսվել էր դրա արդյունքում չլուծված բազմաթիվ խնդիրների պատճառով: Նկատենք նաեւ, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիան, ի տարբերություն Երկրորդի, անվերապահ կապիտուլյացիայի չէր ենթարկվել, այլ հանձնվել էր որոշակի պայմաններով եւ պահպանել իր ռազմական ներուժի մեծ մասը:

Նախ՝ տեղին մի ակնարկ Ֆրանսիայի ոչ այնքան վաղ անցյալի պատմությունից: 1789թ. Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո միապետությանը փոխարինելու է գալիս Հանրապետությունը: Բայց, շատ չանցած, Նապոլեոնի անկումը դարձյալ հանգեցնում է միապետական կարգերի վերականգնմանը: Երկրում քաղաքական կրքերը, սակայն, երկար ժամանակ չէին հանդարտվում, եւ Նապոլեոն Երրորդից հետո, որն իրեն կայսր էր հռչակել, նորից վերականգնվում է Հանրապետությունը։ Պարբերաբար Ֆրանսիայում փոփոխվում է Սահմանադրությունը եւ, ըստ այդմ, համարակալվում է հերթական փոփոխված Հանրապետությունը։ Բայց կենտրոնանանք այժմ գործող՝ Հինգերորդ Հանրապետության վրա։

Արտաքին ուժերի հովանավորության հետ հույսեր կապելը հայկական հոգեկերտվածքի հինավուրց հիվանդություններից, թերեւս, ամենավնասակարն է, որը հարյուրամյակների պատմություն ունի: Սեփական անկարողության բարդույթը եւ այն պատկերացումը, թե կան արտաքին ուժեր, որոնք հանձնառու են մեզ օգնել, ներծծված են հայերի աշխարհայացքի մեջ:

Մինչեւ 2018 թվական իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային ձեւափոխության էր ենթարկվել։ Առհասարակ՝ քաղաքական պայքարը մեզանում ընթանում էր մի պարզ սխեմայով. այն ոչ թե գաղափարների կամ երկրի զարգացման ուղեգծի շուրջ էր ծավալվում, այլ՝ բացառապես իշխանափոխության, եւ բոլոր բախումների հիմնական կարգախոսը «իշխանափոխությունն» էր, վերջնանպատակը՝ վարչական ռեսուրսների տիրապետումը։

Ժամանակակից հասարակությունների կազմակերպման ձեւերը գալիս են Հին Հունաստանից, որի ազդեցությունը ցայսօր մեծ է տարբեր բնագավառների՝ գիտության, փիլիսոփայության, արվեստի ու պետական կառավարման եղանակների վրա: Անգամ դրանց հունարեն անվանումներն են մինչեւ հիմա պահպանվում:

Պացիֆիզմ (խաղաղարարություն) բառեզրն առաջացել է լատիներեն pacificus-ից, բառացի՝ խաղաղարարություն բառից: Պացիֆիստները չեն ընդունում պատերազմների միջոցով վիճելի հարցերի լուծումը. նրանք դեմ են բռնությանը, սպանությանը, կողմ են սիրուն։ Որեւէ բանական, սոցիալականացված, հոգեկան խանգարում չունեցող մարդը չի կարող դեմ լինել այդ գաղափարին։ Ինչպես պացիֆիստների սիրած կարգախոսներից մեկում է ասված. «մի պատերազմեք, զբաղվեք սիրով»։

Գոյություն ունի իշխանափոխության չորս հիմնական ձեւ՝ ընտրություն, հեղափոխություն, հեղաշրջում, ռազմական պուտչ։ Մյուս՝ էկզոտիկ ձեւերը չենք քննարկում:

Հայաստանի պատմության դասագրքերով կրթված քաղաքացիները լավ չեն ընկալում աշխարհում տեղի ունեցող գործընթացների կապն ու ազդեցությունը մեր տարածաշրջանի զարգացումների վրա, ինչից կախված է Հայաստանի ապագան, բնականաբար նաև՝ Արցախի ճակատագիրը:

Բոլորն են հասկանում, որ ներկայիս իշխանությունը, տապալելով այն ամենը, ինչը հնարավոր է, և ինչն անգամ անհնարին է, սպառնում է պետականության գոյությանը, ու մարդիկ, ըստ պարզ տրամաբանության, պետք է միավորվեին իրավիճակը փոխելու համար, սակայն դա տեղի չի ունենում։ Կա կարծիք, որ նման փորձերի կազմակերպիչները չեն կարողանում ճիշտ և հստակ ձևակերպել իրենց նպատակները։ Այս կարծիքի հետ միանշանակորեն պետք է համաձայնել, սակայն արդյո՞ք դա է հիմնական պատճառը, որ հանրային մոբիլիզացիա տեղի չի ունենում, թե՞ պատճառն ավելի խորքային է։