
27 օգոստոսի - 3 սեպտեմբերի 2022թ.
Օգոստոսի 31-ին Բրյուսելում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այն տեւել է գրեթե 4 ժամ։ Ըստ ՀՀ կառավարության այդ օրը տարածած հաղորդագրության՝ Միշելի միջնորդությամբ անցկացված հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանն ու սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան…
















