
12-19 մարտի 2022թ.
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մարտի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին։ Խոսքը Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ մարտի 12-ին Հայաստան ուղարկած 5 կետանոց պահանջների մասին է, որոնք, ըստ Ադրբեջանի, կարեւոր դեր կարող են խաղալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու, եթե պաշտոնական Երեւանն ընդունի հինգ հիմնական սկզբունքները: Հայկական կողմի պատասխանում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրության,…
















