Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

16-23 հոկտեմբերի 2021թ.

Անցած կիրակի՝ հոկտեմբերի 17-ին, հանրապետության 9 համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ էին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հաղորդմամբ՝ կազմավորվել էր ընդհանուր թվով 152 տեղամաս: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել վեց համայնքներից երեքում՝ Գյումրիում, Գորիսում եւ Մեղրիում։ Առաջին երկուսում հաղթել են համապատասխանաբար՝ «Բալասանյան» եւ «Առուշ Առուշանյան» դաշինքները, իսկ երրորդում՝ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը: Վեց համայնքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Տեղում…

Շաբաթվա անցուդարձ

9-16 հոկտեմբերի 2021թ.

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացավ Պուտին-Փաշինյան դեմառդեմ հանդիպումը, որն արդեն չորրորդն էր այս տարվա ընթացքում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ Մոսկվա էր ժամանել կարճատեւ աշխատանքային այցով, որի շրջանակում միայն հանդիպումն է ՌԴ նախագահի հետ, այլ հանդիպումներ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նախատեսված չեն։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։…

Շաբաթվա անցուդարձ

2-9 հոկտեմբերի 2021թ.

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, տարածաշրջանային եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ մամուլի ասուլիս տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թեման, մասնավորապես, առնչվում էր Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքներին, երկրում առկա ծանր կացությանը, հնարավոր զարգացումներին, վտանգներին ու մարտահրավերներին։ Ներածական խոսքում Երկրորդ նախագահը պատերազմի ու պարտության պատճառների մասին հանգամանորեն ներկայացրեց իր տեսակետներն ու գնահատականները, ինչպես նաեւ անդրադարձավ տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին, իսկ վերջում պատասխանեց լրագրողների հարցերին:

Շաբաթվա անցուդարձ

25 սեպտեմբերի - 2 հոկտեմբերի 2021թ.

Սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության սեւ էջերից է: Ուղիղ մեկ տարի առաջ այդ օրը, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ միաժամանակ շփման գծի ողջ երկայնքով օդուժի, հրետանու, ԱԹՍ-ների կիրառմամբ հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը ՀՀ-ում եւ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

Շաբաթվա անցուդարձ

11-18 սեպտեմբերի 2021թ.

Շաբաթվա ընթացքում հանրության վրդովմունքն ուղղված էր Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, համաձայն որի՝ գործադիրը որոշել է սեպտեմբերի 21-ին պատշաճ ձեւով նշել ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը: Նա, մասնավորապես, ասել է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»: Նույն օրվա նիստում որոշվել է նաեւ 2021թ. սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի…

Շաբաթվա անցուդարձ

4-11 սեպտեմբերի 2021թ.

Պաշտոնական Երեւանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին եւ ճանապարհները վերագործարկելու շուրջ խոսելու հնարավորություն է տեսնում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին գործադիրի ղեկավարը հայտարարել է Կառավարության նիստի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարություններին։ Էրդողանն ասել էր, որ Անկարան պատրաստ է Երեւանի հետ հարաբերությունները կարգավորել բարիդրացիության եւ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: «Մենք պատրաստ ենք նման խոսակցության»,- շեշտել…

Շաբաթվա անցուդարձ

28 օգոստոսի - 4 սեպտեմբերի 2021թ.

Օգոստոսի 31-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ: Միրզոյանը եւ Լավրովը քննարկել են բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ինչպեսեւ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կառույցներում դիրքորոշումների համակարգմանն առնչվող հարցեր: Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերն ու Հարավային…

Շաբաթվա անցուդարձ

17-24 հուլիսի 2021թ.

Հայաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին որոշեց ուժի մեջ թողնել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «ՀՀ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց նա: Դիլանյանը տեղեկացրեց, որ ՍԴ որոշման ամբողջական տեքստը 3-օրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ կայքում եւ կառաքվի կողմերին:

Շաբաթվա անցուդարձ

10-17 հուլիսի 2021թ.

Վարչապետի պաշտոնակատարի հրամանով հուլիսի 12-ին Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ իր տեղը զիջելով Արգիշտի Քյարամյանին, որը Փաշինյանի կառավարության օրոք արդեն 5-րդ բարձր պաշտոնին է նշանակվում։ Նա Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 24-ին՝ հոկտեմբերի 8-ին ազատվելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 29-ամյա Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար էր նշանակվել ազատումից ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը 2020-ի մայիսի 4-ին մեկ օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի…

Շաբաթվա անցուդարձ

3-10 հուլիսի 2021թ.

Շաբաթասկզբին՝ հուլիսի 3-ին, հայ ռազմագերիների եւս մեկ խումբ Բաքվից տուն վերադարձավ։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները, խումբը բաղկացած է 15 գերիներից, որոնց ուղեկցում էր Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն այս անգամ Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) եւ Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Շաբաթվա անցուդարձ

26 հունիսի - 3 հուլիսի 2021թ.

Արարատի մարզի մեկ տասնյակից ավելի գյուղեր ընտրություններից հետո զրկվել են ոռոգման ջրից, եւ ջրօգտագործողները հունիսի 26-ին, ի նշան բողոքի, փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին մարզպետի կամ ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ հանդիպում՝ պարզաբանելու համար, թե ինչու արդեն մեկ շաբաթ ոռոգման ջուր չկա իրենց համայնքներում, ինչի պատճառով այգիներն ու մշակաբույսերը չորանում են: «Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, մի քանի օր է՝ ջուր չունենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը,…

Շաբաթվա անցուդարձ

19-26 հունիսի 2021թ.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կառավարության տեղեկացմամբ` Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման եւ դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Տվյալ համատեքստում վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

Շաբաթվա անցուդարձ

12-19 հունիսի 2021թ.

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական կանգառը հունիսի 15-ին Սյունիքի մարզն էր՝ Ագարակ համայնքը, Սիսիան, Գորիս, Քաջարան եւ Կապան քաղաքները։ Ապրիլին Փաշինյանը այստեղ «բուռն» ընդունելության էր արժանացել, իսկ ավելի վաղ՝ առհասարակ չէր կարողացել մուտք գործել Սյունիք։ Ըստ երեւույթին, որոշել էին ամեն ինչ անել նման հեռանկարը կանխելու համար հնարավորինս մեծ թվով աջակիցներ հավաքագրել: Փաշինյանի հետ մոտ 2 հազար շրջիկ աջակից եւ հազարի չափ ոստիկան էին մեկնել Սյունիք, որտեղ պետական բոլոր կառույցները ոտքի էին ելել: «Հրապարակ» օրաթերթի տեղեկացմամբ՝…

Շաբաթվա անցուդարձ

5-12 հունիսի 2021թ.

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտեւի մինչեւ հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, անցկացվելու են հունիսի 20-ին: Սակայն էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկեց հունիսի 11-ին ժամը 08:00-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն եւ կուսակցությունների 4 դաշինք:

Շաբաթվա անցուդարձ

29 մայիսի - 5 հունիսի 2021թ.

Մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լոռռւ եւ Արագածոտնի մարզերում: Այս այցերի հետ կապված՝ «Փաստ»-ի Լոռու աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են հայտնել: Այսպես՝ Վանաձոր քաղաքում Փաշինյանը հանձնարարել է հանդիպումը կազմակերպել անպայման նույն դահլիճում, որտեղ նախօրեին հանդիպում էր ունեցել Ռոբերտ Քոչարյանը: «Ասել է, որ սկզբունքի հարց է ու սպառնացել, որ եթե դահլիճը չլցվի, պատասխանատուները լուրջ խնդիրներ կունենան»: Հանձնարարությունը պատշաճ կատարելու համար, ըստ «Փաստի» աղբյուրի, Վանաձորի մերձակա գյուղերից հանդիպմանը մարդիկ են բերվել: Հանդիպումից հետո Վանաձորում Փաշինյանը քայլել է մոտ…

Շաբաթվա անցուդարձ

22-29 մայիսի 2021թ.

Հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով մայիսի 26-ին, որը փաստաթղթերի հանձնման ժամկետի վերջին օրն էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) գրանցման համար նախընտրական ցուցակներ են ներկայացրել խորհրդարանական արտահերթին մասնակցելու ցանկություն ունեցող 27 քաղաքական ուժեր՝ կուսակցությունների 4 դաշինք եւ 23 կուսակցություն։ Այս մասին հաղորդել են ԿԸՀ-ից:

Շաբաթվա անցուդարձ

15-22 մայիսի 2021թ.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստիպված էր մայիսի 20-ին նախ՝ Կառավարության, ապաեւ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել, որ պատրաստվում է ստորագրել Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ նախօրեին համացանցում զետեղած աղմկահարույց փաստաթուղթը։ Փաշինյանի խոսքով` այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։ «Այն լուծումները, որով մենք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք ենք բերել նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, ոչ թե 99,9, այլ՝ հենց 100։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես…