Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

17-24 ապրիլի 2021թ.

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին ուշ երեկոյան, առանց տեղեկացնելու, այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղ եւ արագ հեռացել: Ըստ մամուլի հաղորդման, Մեղրիում, Քաջարանում, Ագարակում, Գորիսում եւ, մասամբ, Կապանում այցի առնչությամբ լարված վիճակ էր, հավաքվածները փակել էին նրա ճանապարհը եւ պահանջում էին, որ նա հեռանա՝ հնչեցնելով «Նիկո՛լ, դավաճան», «Կապիտուլյա՛նտ», «Նիկոլ, թո՛ւրք» եւ այլ կոչեր: Ոստիկանների ու քաղաքացիների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Կապանում հրավիրված խորհրդակցությունում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ոստիկանապետին եւ ԱԱԾ պետին՝ զբաղվել Մեղրիում, Ագարակում եւ այլուր իր…

Շաբաթվա անցուդարձ

10-17 ապրիլի 2021թ.

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը ապրիլի 10-ին հանդիպել է պատերազմի ընթացքում գերեվարված եւ անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների ու հարազատների հետ եւ նրանց ներկայացրել իրականացվող որոնողական աշխատանքների որոշ մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին: Նա հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, այդ թվում` պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհետ կորած համարվող զինծառայողների…

Շաբաթվա անցուդարձ

3-10 ապրիլի 2021թ.

Ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահին։ Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող՝ կարեւոր ռազմավարական նշանակության մի շարք հարցեր՝ մասնավորապես առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն եւ այլն: «Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք կապված են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- այցի օրը ծանուցել է վարչապետի մամլո խոսնակ Մանե…

Շաբաթվա անցուդարձ

27 մարտի - 3 ապրիլի 2021թ.

Իշխանական որոշակի շրջանակներ դեռ չէին թոթափել հետպատերազմյան Արցախում ստեղծված իրավիճակի ու հետագա հնարավոր զարգացումների օրակարգը քննարկելու հանձնառությամբ Հայաստանի եւ Արցախի նախկին 5 նախագահների հանդիպման լուրի ծանր ապրումները, երբ մարտի 29-ին հրապարակվեց նրանց համար շատ ավելի ցնցող մեկ այլ նորություն: ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր եւ Սահմանադրությանը հակասող է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրված Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ենթակա երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։

Շաբաթվա անցուդարձ

20-27 մարտի 2021թ.

Նախորդ շաբաթ օրը՝ մարտի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքային այցերի շրջանակում Արագածոտնի մարզում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզի Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ուջան, Բյուրական, Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ: Կառավարության ղեկավարը հանդիպման ընթացքում անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին եւ առաջիկա ծրագրերին: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նրա խոսքով` Փաշինյանն Արագածոտնում հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին եւ հանդիպել արցախյան պատերազմում իրենց կյանքը…

Շաբաթվա անցուդարձ

13-20 մարտի 2021թ.

Մարտի 15-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական եւ ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաեւ Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը: Նիստն անցկացվեց հեռավար կարգով:

Շաբաթվա անցուդարձ

6-13 մարտի 2021թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ: Այդ օրվա իր ուղերձում Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վերահաստատել էր, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Նա տեղեկացրել է նաեւ, որ դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ-ում Սահմանադրության եւ իրավունքի գերակայությունն ապահովելու եւ «ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։ Դրան նախորդել էր Օնիկ Գասպարյանին Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից…

Շաբաթվա անցուդարձ

27 փետրվարի - 6 մարտի 2021թ.

Մարտի 1-ին Երեւանում հանրահավաքային օր էր: Ազատության հրապարակում ընթանում էր ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի հերթական հավաքը, որը սկիզբ էր առել նոյեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հայտնի եռակողմ հայտարարությունից հետո եւ շարունակվում է գրեթե ամենօրյա ռեժիմով: Ընդդիմության պահանջը պատերազմում պարտված վարչապետի հրաժարականն է:

Շաբաթվա անցուդարձ

20-27 փետրվարի 2021թ.

Արցախյան շարժման 33-ամյակի օրը՝ փետրվարի 20-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հրավիրել էր համապետական հանրահավաք, որն ամենաբազմամարդն էր Շարժման անցկացրած բոլոր համանման միջոցառումներից: 17 քաղաքական ուժերի պահանջը նույնն էր` վարչապետի հրաժարականը: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա այն վայրը, որտեղ մարդիկ հավաքվելու են, քննարկեն առաջիկա անելիքները:

Շաբաթվա անցուդարձ

13-20 փետրվարի 2021թ.

Շաբաթվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում էր փետրվարի 15-16-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցը: Այն բաղկացած էր երկու մասից. 1/ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման 2008-2018 թվականների բանակցային գործընթացի նկարագրությունը եւ 2/ Արցախյան 44-օրյա պատերազմի կապիտուլյացիայի պատճառները: Երրորդ նախագահը մանրամասնել է ՀՀԿ իշխանության օրոք հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձել է այն հիմնական գործոններին, որոնք հանգեցրել են պարտության ու…

Շաբաթվա անցուդարձ

6-13 փետրվարի 2021թ.

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խմբակցությունից հայտնել են, որ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: ««Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին եւ Կառավարությանը՝ նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Շաբաթվա անցուդարձ

30 հունվարի - 6 փետրվարի 2021թ.

Փետրվարի 1-ից մեկ ամսով բացվել է օդային թռիչքուղին Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն: Առաջին օրն իրականացվել է 6 չվերթ, այդ թվում 4-ը՝ Մոսկվա: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» եւ «Red Wings» ավիաընկերությունները: Ռուսաստան մեկնելու համար Հայաստանի քաղաքացիներն այլեւս չեն կարող ավիատոմս գնել 80 հազար ՀՀ դրամով. տոմսերի գներն անհամեմատ բարձրացել են։

Շաբաթվա անցուդարձ

23-30 հունվարի 2021թ.

Շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն էր, որի մասին լուրերը շրջանառվում էին հունվարի 23-ից: Ընդդիմությունը գտնում էր, որ Մակունցը չունի դիվանագիտական աշխատանքի փորձ եւ, բացի դրանից, կայացած քաղաքական գործիչ չէ: Նրա միակ առավելությունը, ըստ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանի մերձավորը լինելն է: «Իմ քայլում» հակառակն են պնդում՝ համոզմունք հայտնելով, որ Մակունցը գերազանց տիրապետում է լեզվին, ունի մարդկանց հետ շփվելու հմտություններ եւ կարող է լավ դեսպան լինել: Ինքը՝ դեսպանի թեկնածուն, «Ազատության» հետ…

Շաբաթվա անցուդարձ

16-23 հունվարի 2021թ.

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որը հունվարի 20-ին էր, Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Շուշիի հանձնման հանգամանքների վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավորի հարցին, ասել է. «Դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցած Շուշի քաղաքը հայկակա՞ն է»: Մի պահ տպավորություն էր ստեղծվել, որ խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ղեկավարը կամ այդ երկրի շահերը ներկայացնող ոմն լոբբիստ: Փաշինյանը բացահայտորեն ադրբեջանամետ հայտարարություն արեց՝ փաստորեն պնդելով, որ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչեւ 1992 թվականի ազատագրումը ունեցել է ավելի քան…

Շաբաթվա անցուդարձ

9-16 հունվարի 2021թ.

Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նրա հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ: Չորս ժամ տեւած բանակցություններից հետո կողմերը ստորագրել են հայտարարություն Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին: «Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարեւոր եւ օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ եւ համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- Մոսկվայում կայացած…

Շաբաթվա անցուդարձ

19-26 դեկտեմբերի 2020թ.

Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախաձեռնված սգո երթը վերածվեց ամոթալի ֆարսի: Կառավարության շենքից Փաշինյանի դուրս գալը հրապարակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով ու «Նիկո՛լ վարչապետ» բացականչություններով։ Ողջ երթի ընթացքում Փաշինյանը շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծաթիվ աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին ոստիկանական ստորաբաժանումներ, այդ թվում` կարմիր բերետավորներ: Առավոտից այնտեղ գտնվող ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները Փաշինյանին դիմավորեցին «Նիկո՛լ դավաճան»,…

Շաբաթվա անցուդարձ

12-19 դեկտեմբերի 2020թ.

Նախորդ շաբաթավերջին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները` կուտակելով հավելյալ անձնակազմ եւ զինտեխնիկա, այդ թվում նաեւ ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո այդ գյուղերը, ցավոք, մնացել են հակառակորդի վերահսկողության տակ: Հետագա օրերին մարտերը շարունակվել են Բերձորի ուղղությամբ, իսկ Խծաբերդի հատվածում թշնամուն գերի էին ընկել 100-ի չափ զինծառայողներ, որոնցից 11-ը գնդակահարվել է: Ադրբեջանական…